19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գոտին ինքն է հանել. Ժողովուրդ

Դեկտեմբերի 6-ին Աժ-ում «Ելք» խմ­բակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայ­տարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրա­կությանը՝ Աժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.

«Տաջիկստանի Հանրապետության նա­խագահի հրավերով Աժ-ից պատվիրա­կություն էր գնացել…: Հետ գալուց… ան­ցումային կետում հասկանում եմ’ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքնե­րին, բայց լինելով ԵԱՏԱ անդամ՛ ան­ցումային կետում խուզարկում են երկ­րորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:

Օրաթերթը փորձեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորնե­րից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:

ՀՀԿ խմբակցության անդամ Աամվել Ֆարմանյան 

-Պարոն Ֆարմանյան, վատ չե՞ք զգում, որ նման բան է տեղի ունեցել:

-Անկեղծ ասած’ ես մեծ կարեւորություն չէի տա, որովհետեւ կան իրավիճակներ մեր կյանքում: Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բո­լորը հավասար են: Հիմա անվտանգու­թյան ապահովման տեսանկյունից աշ­խարհում գործում են կանոններ: Ես ան­կեղծորեն մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ դիվանագիտական խողովակներով միշտ հնարավոր է, պետության առաջին դեմքերի հետ կապված հատուկ ընթացակարգեր կան: Այսինքն՝ սրան մեծ նշանակու­թյուն պետք չի տալ:

-Ձեր գոտին հանե՞լ են:

-Անհարմարությունները շրջանցելու համար: Այդ դեպքում ինչու դա չի կի­րառվել, հարցրեք իրենց, բայց ես դրա­նից մեծ բան չէի սարքի: Ի վերջո, չգի­տեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նա­խագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ