25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմի վտանգը ապրիլից հետո. Ժամանակ

Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից:

Հայաստանի հանրային, քաղաքա­կան շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործըն­թացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց: Ապրիլյան պատերազմից հետո անգամ իրավիճակը շարունա­կում է մնալ դիտարկումների և չափումների նույն պրիզմայում, ինչ կար մինչև Ապրիլյան պատերազմը: Դրա տխուր դրսևորումն էր, օրինակ, այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցավ առանց ղարաբա­ղյան խնդրի օրակարգայնացման:

Եվ մոլորություն է այն, թե դա այդ խնդրում միասնականության դրսևորում կամ վկայություն է, երբ չկա տարաձայնություն: Իրականում դա ոչ թե միասնա­կանության, այլ պարզապես մոտեցում, ռազմավարություն, խորքային հայեցակարգ չունենալու հետևանք է:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պա­տերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է, այսպես ասած, ռազմա­հայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ:

Արդյունքում՝ թե՛ ղարաբա­ղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմաքաղաքական իրավիճակի համա­տեքստում, թե’ անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադա­դարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողություն­ների համեմատությամբ և համադրու­թյամբ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ