24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնամիական ծեծկռտուք պաշտոնյաների ընտանիքների միջեւ. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, ոստիկանությունում մի գործ է քննվում, որտեղ գործող անձինք բարձրաստիճան պաշտոնյաներ են: Թեեւ դեպքի հիմքում ներընտանեկան կոնֆլիկտն է, բայց այն դարձել է իրավապահների քննության առարկան: Բանն այն է, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի վարչության պետերից մեկը՝ Վահե Դավթյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի որդին, հարձակում է գործել այժմ ԱԻՆ աշխատակից, Երեւանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Եգոր Անտոնյանի տան վրա, փորձել է ծեծի ենթարկել նրա որդուն: Վեճը հին է:

 

Պարզվում է՝ Դավթյանները եւ Անտոնյանները նախկին խնա­միներ են՝ Անտոնյանների որդին ամուսնացած է եղել Դավթյանների աղջկա հետ, ամուսնությունից երեխա է ծնվել, որն այժմ 1 տարեկան է: Դավ­թյաններն ամեն ինչ անում են, որ ամուսնալուծու­թյունից հետո հայրական կողմը չշփվի երեխայի հետ: Կոնֆլիկտի առիթը եղել է այն, որ հայրը փո­ղոցում հանդիպել է երեխային, որին շուրջ 3 ամիս չեն թողնում տեսնի:

 

Դրա մասին իմանալով՝ նախ­կին աներորդին հավաքել է ընկերներին եւ գնա­ցել նախկին փեսային ծեծելու: Մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին, բայց հաստատեցին դեպքի փաստը՝ ասելով, որ քրեական գործ դեռեւս հարուցված չէ, սակայն «դեպքի առթիվ Արաբկիրի ոստիկանու­թյան բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ