18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկինք սավառնող երգեր․ աղոթք ու խնկարկում զոհերի հիշատակին

Գյումրիում անցկացվեց Հոգևոր երգի փառատոն՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Փառատոնն անցկացվեց Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: Փառատոնում ելույթներ ունեցան ՀՀ Շիրակի մարզի համայնքների երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, անհատ կատարողներ, Հայ առաքելական եկեղեցու սարկավագներ:

Հնչեցին շարականներ, տաղեր նաև հատվածներ Կոմիտասի և Եկմալյանի պատարագներից, 1988 թվականի երկրաշարժի զոհերի յուրահատուկ խնկարկում էր :

Ըստ մասնագետների, հայ հոգեւոր երաժշտությունը յուրատեսակ համակարգ է, որի առանձնահատկություններն ու նրբությունները չկան երաժշտության որևէ այլ տեսակի մեջ:

«Հոգևոր երաժշտություն աղոթք է, երկրի վրա երկնային կյանքի գոյությունը զգալու », ասաց Կարապետ Սարկավագը Մանուկյանը:

«Այս տարի մի փոքր տխրություն է իջել, մեր գյումրեցիները փրկությունը գտել են մշակույթի մեջ, այսօր էլ  29 տարի առաջվա ցավն ենք ամոքում մեր երգերով», -հավելեց Կարինե Բիկիլյանը ՝Արթիկի մանկական երդչախմբի գեղարվեստական ղեկավարը:

«Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել փառատոնի մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ այժմ քիչ են հնչել»,-նշեց Հոգևոր երգերի մարզային փառատոնի կազմակերպիչ Աղավնի Հարությունյանը: Փառատոնը խնդիր ունի նաև կոչ անելու հայ պատանուն և երիտասարդին, որ ծանոթանան  բազմադարյա հոգևոր երաժշտությանը, բարձրացնելու ազգային արժեհամակարգը, ազգային արժեքների գիտակցման և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ