19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հավի միս գնելիս շատ զգույշ եղեք /տեսանյութ/

Արդեն նախորդիվ հայտնել ենք՝  հավի մսի շուկայի վերաբերյալ, ինչպես հայտնի է, վերջին օրերին մտահոգիչ հրապարակումներ եղան, ավելին՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծեց՝ ուսումնասիրություններ է անցկացրել: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ 9 նմուշներից 5-ն ուտելու պիտանի չեն:
Անդրադառնալով այս թեմային՝   Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  հավի միս գնելիս սպառողը պետք է աչալուրջ լինի։  

«Բացի այդ՝  դեմ եմ, որ սլաքը ուղղում են  միայն  մի կողմի վրա․  եթե խնդիրները ներկրված թռչնամսում են հայտնաբերվել, չի նշանակում, որ մեզ մոտ իդեալական է: Պետք է գործնականում քննարկել, թե ինչպես այդ թռչնամիսը հայտնվեց  մեր  շուկայում», –  ասաց Արմեն Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ