19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մաքրել են նույնիսկ գիշերը

 Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաեւ դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաեւ գլխավոր եւ երկրորդական  փողոցների մայթերին: 

Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաեւ աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու  երիտասարդ կամավորները:

Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 240 տոննա աղ եւ շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաեւ մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ