25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթք քնելուց առաջ

Տե՜ր Աստված մեր, Դո՛ւ մեզ սովորեցրիր, որ ճշմարտության վկան միայն ճշմարտությունը կարող է լինել, հետևաբար մենք ահա Քո առջև կանգնած ճշմարտությամբ խոստովանում և աղերսում ենք երեկոյան այս ժամին, թե` 

Ո՜վ Տեր, Դու մի՛ նայիր մեր խոտոր մտածումներին և խորհուրդներին, այլ նայի՜ր, ու տես մեր աղոթքներն ու աղաչանքները, զղջումն ու ապաշխարության արցունքները: Եթե Դու նայես մեր մտքի մտածումներին և մեր անցած գործերին, ապա մեր բաժինը գեհենում կլինի միայն:

Այլ Դու նայիր մեզ ինչպես Աբրահամի դստերը նայեցիր և բժշկեցիր, որը տասնութ տարի կռացած էր, մենք էլ մեր մեղքերի բեռից կռացած նայում ենք միայն երկրավոր բաներին և երկինք չենք նայում Քեզ փառաբանելու համար, ազատի՜ր մեզ այդ կորությունից, որպեսզի Քո պարգևած քանքարները ավելացնեք Քո փառքի համար միայն: Օգնի՜ր մեզ, մե՛ր Ապավեն, որ իմաստուն կույսերի պես պարզ երեսով դուրս գանք Քո առջև մեր ողորմության գործերով: Տո՜ւր մեզ Քո իմաստությունը, որպեսզի մեր տունը ժայռի վրա կառուցենք: Օրհնի՜ր մեր խլացած ականջները, որպեսզի Քո խոսքի միջոցով թույլ չտանք, որ մեր ցորենը որոմ դառնա մեր մեջ: 

Մշակիր մեր հողը, որպեսզի անպտուղ թզենի չլինենք և անառակ որդու նման վերադառնաք, Քո գիրկն ընկնենք, և դու ներես մեզ ավազակի պես վերջին պահին: Արժանացրո՜ւ մեզ Երկնքի Արքայության և Քո երանավետ ձայնը լսելուն` Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ, Որպեսզի ընդունելով Քեզնից մեր խնդրանքները միշտ վայելչական մեծ փառաբանություն մատուցենք Քեզ, Հորը և Սուրբ Հոգուն ամենայն ժամ: Ամեն.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ