23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահազանգ. Էրեխուն սպառնում են, աշխատավարձի մի մասը իրենցա տալիս

“Հիմա ինչպե՞ս է Մարիայի հոգեվիճակը ”,-Henaran.am-ի թղթակցի հարցին տիկին Ալիսան պատասխանեց. ”Հոգեբանի կարիք ունի, բայց արդեն չեմ հավատում, արդեն Աստծուն էլ չեմ հավատում: Ախր չեք պատկերացնի ինչ դաժան վիճակ է` մորը աղջկանից կտրել են, եղբորից կտրել են, զոմբիացած վիճակ”:

Աղջիկը հոգու խորքում թերևս հասկանում է մորը, բայց կապանքները շատ հզոր են, արդեն ոչ թե հավատի, այլ մեկ ուրիշ ավելի զորավոր ուժ է ազդում` ՎԱԽ-ը:

“Էրեխուն սպառնում են, աշխատավարձի մի մասը իրենցա տալիս: Տղաս արտասահմանում է ապրում: Լրիվ չեմ պատմում` վեր կկենա կգա: Չեմ պատկերացնում ինչ կլինի, կարող են վրաերթ կամ մի այլ փորձանք կազմակերպել”:

Մարիային աղանդավորները մղել են նաև հոգեորսության ու հենց սա է մոր համար ամենասարսափելին` ամաչում է հարազատների երեսին նայել:

“Քրոջս տղան բաժանվել էր կնոջից, խմում էր ու մի տեսակ տեղը չէր գտնում: Մարիան զանգում ու իրեն հրավիրում է էտ իրանց “եկեղեցի”: Քույրս ինձ կանչեց պատմեց: Էնքան վատ եմ զգում: Քրոջս տղան էլ հասկանալով` ուրա եկել` զայրացել ու ինչ պետքա ասելա իրա երեսին”,-արցունքները մաքրելով` պատմեց տիկին Ալիսան:

Այդ օրն առաջին անգամ իր կյանքում մայրը ապտակում է աղջկան:

Շարունակելի…..

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ