23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարծում ենք՝ մի քիչ խիստ է դրված. Շաբոյանի նկատողությունը

Կառավարության այսօրվա նիստին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը:  Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ներդրումների խթանումը և գերակա ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը:

Նպատակ կա բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում։

ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նկատեց, որ ներկայումս այս տարածքում որևէ այլ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է, ներդրողն, իհարկե, ստանում է առավելություն. խոշոր ներդրումներ է իրականացնում, բայց այլ ներդրողնի երկար ժամանակով սահմանափակվում է  գործունեություն իրականացնել այս տարածքում: «Այսինքն՝ 100 տարի որևէ տնտեսվարող որևէ գործունեություն չի կարող անել: Հասկանում ենք, որ ներդրողի համար սա առավելություն է, բայց կարծում ենք՝ մի քիչ խիստ է դրված»,-ասաց Շաբոյանը: Վարչապետը հարցրեց, թե չեն քննարկել նախօրոք, Շաբոյանն արձագանքեց, որ նախագիծը քիչ առաջ է ներկայացվել: Կարեն կարապետյանը հորդորեց միասին քննարկել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ