25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա. վարչապետը՝ Ջավադյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ հանձնարարական տվեց։ «Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի հիմնական միջոցառումներն ու գերական խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին»,-ասաց վարչապետը։ Նա նշեց, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ակնկալվում է 2018 թվականին։ 

Նա հանձնարարեց 20-օրյա ժամկետում ամփոփել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի գործուենության, միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետները , ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։  

Վարչապետն անդրադարձավ նաև տոնական ու նախատոնական օրերին մաքսային ծառայության ու առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին։ «Նախորդ նիստի ընթացքում հանձնարարկան էր տվել ՊԵԿ-ին ու առաջարկվել էր Կենտրոնական բանկին բոլոր մաքսատներում ու առևտրային բանկերում դեկտեմեբրի 2-ից մինչև հունվարի 7-ը , շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ կա անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, իրչպես նաև սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորությունը։ «Պարո՛ն Ջավադյան, ո՞նց եք նայում»,-դիմելով ԿԲ նախագահին՝ ասաց վարչապետը։ Արթուր Ջավադյանն էլ ասաց, որ պետք է բանկերի հետ խոսել։ «Նախկինում էլ նման պրակտիկա եղել է, եթե դրա կարիք լինի, անպայման կաշխատենք»,-ասաց նա։ Վարչապետն էլ արձագանքեց, որ կարիքն անպայման կլինի։ «Ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա»,-ասաց Կ. Կարապետյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ