18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ի «քաջնազարյան» հայտարարությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունն այն մասին,որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայել պետության մայրաքաղաք և մոտակա տարիներին իր դեսպանատունը կտեղափոխի Թել Ավիվից երեք կրոնների “մայրաքաղաք” բուռն արձագանք գտավ միջազգային հարության մոտ…
Միջազգային հանրությունից փորձեցին հետ չմնալ նաև մեր արևելյան հարևանները…Պաշտոնական Բաքուն ԱԳՆ-ի մակարդակով հայտարարել է,որ նա կողմ է,որպեսզի Երուսաղեմը բաժանվի երկում մասի՝Արևմտյան մասը դառնա Իսրայելի,իսկ Արևելյան մասը՝Պաղեստինի մայրաքաղաք…
Զարմանալի արարածներ են մեր հարևան ազերները… Հայտարարություն են անում մի բանի մասին,որն,ինչպես ասում են՝”и ежу ясно…” Լրիվ հեքրաթային հերոս Քաջ Նազարին բնորոշ հայտարարույուն էր…Հիշում եք,վերջինս հրամայեց,որպեսզի արևը ծագի արևելքից և մայր մտնի արևմուտքում…Բաքուն էլ կրկնեց այն,ինչը բազմիցս է բարձարաձայնվել 1948 թ-ից ի վեր…Տեսնե՞ս Թել Ավիվում լսելու են Բաքվից հնչող հորդորներին ու նվիրելու են պատերազմում գրավված Արևելյան Երուսաղեմն արաբներին…
Իլհամ բաբան իր հասարակությանը համոզել է,որ համաշխարհային նշանակություն ունեցող գործիչ է և պահեհ-անպատեհ մեկնաբանում է ամեն ինչ,որտեղ չի տեղավորվում…Ու այս ամենի արդյունքում դառնում է ծիծաղի առարկա,բայց զոմբիացած սեփական հասարակությունը հավատում է Մեհրիբանի կողակցին,որ վերջինս ժամանակակից Մակեդոնացին է…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ