25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուն լինենք նաև քնած ժամանակ. Քրիստոսը զգուշացրեց

Մենք մեր Տիրոջից մի հրաման էլ ունենք, որն ասում է. 
«Արթո՛ւն մնացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. 
հոգիս հոժար է, բայց մարմինս՝ տկար». (Մատթ. 26.41) 

Ի՞նչ է այս արթունը, եթե ոչ սթափության և ուշադրության առկայություն: 
Սուրբ Պատարագի ժամանակ էլ լսում ենք` «Պռօսխումէ» – ուշադրության և 
«Ասե Աստված» խոսքերը: Այսինքն Աստված է խոսելու Սուրբ Գրքից և մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք այդ խոսքը լսելու և հասկանալու համար, այլապես ցրված մտքով ուրիշ բան կմտնի մեր մտքի մեջ և կշեղի բուն խորհրդից, ինչը պատահում է բոլորիս հետ մի հոգևոր խոսք լսելու ժամանակ:

Ամենքս էլ մեր փորձից գիտենք, որ մի պահ անուշադիր լինելու դեպքում ասում ենք մի սխալ բան, մի պահ սթափ չենք, անմիջապես տրվում ենք մարդկային տկարությանը և բամբասում ենք, մի պահ մտքից հանում ենք Աստծուն և անում ենք մի ուրիշ սխալ քայլ: Ուրեմն չարը հետամուտ է ամեն վայրկյան, որպեսզի ցորենը որոմ դարձնի մեր մեջ, մեր անուշադրության ժամանակ, մեր «քնած» ժամանակ: Ուրեմն արթուն լինենք նաև քնած ժամանակ:

Առանց աղոթքի թող մեր աչքերը չփակվեն երբեք, որպեսզի այդ աղոթքը մեզ արթուն պահի մինչև լույս, նորից աղոթելու համար: Նույնիսկ մեջգիշերին արթնանալիս պետք է խաչակնքվել ու նորից քնել, այդպես չարը չի համարձակվի մոտենալ, իսկ մոտենալու դեպքում կստանա հակահարված` աղոթքով: Մի գաղտնիք է կա, որ պետք է իմանանք բոլորս:

Մտանք մի տեղ, մի սխալ բան տեսանք, գոհանանք Աստծուց, որ տեսնելու հատկություն ունենք, խնդրենք Աստծուն, որպեսզի զորացնի այդ անձի  տկար տեղը, այլևս այդ սխալը չանելու համար: Փաստորեն, տեսնելով սխալը, աղոթելով, մենք նմանվում ենք մեղվի, որ նեկտար է հավաքում: Մեր աղոթքը նեկտար է մեզ համար:

Իսկ եթե մենք տեսնենք մեկի բացը և հրապարակենք, որ կարող ենք չանել, եթե ուշադիր, արթուն և սթափ լինենք, մենք կնմանվենք ճանճի, որը  կանգնում է ամեն ինչի վրա և ոչինչ չի արտադրում ու ստեղծում:

Աշխարհը հղի է մեղքով, երկունքի մեջ է, իսկ ապօրինի զավակի ծնունդը անխուսափելի է: Արթուն լինենք այս պահից սկսած:  Փառք Աստծուն, որ մեզ արթուն մնալու պատգամ էլ է տվել:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ