23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրենք էլ լավ հասկանում էին, որ օրենքն իր ճանապարհով գնալով պետք է ստորագրվեր. պատգամավոր (տեսանյութ)

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական, առողջապահության հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով ևս մասնակցում էր տարկետման  իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների հետ կլոր սեղանին, ասում է, որ չնայած նախագահ Սարգսյանն արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, սակայն ենթաօրենսդրական ակտերով փոփոխությունները չեն բացառվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուսանողներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որպեսզի խնդիրներին լուծումներ տրվեն: «Իսկ եթե այլ խնդիրներ առաջանան, նորից կհանդիպենք»:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ ուսանողները գոհ են դրանից, Հակոբյանը նշեց. «Իրենց իրավական գիտելիքները թույլ են տալիս, իրենք էլ լավ հասկանում էին, որ օրենքն իր ճանապարհով գնալով պետք է ստորագրվեր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ