20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին

Սա է առաջին խոսքը, որն անհատն պետք է ասի, եթե ցանկանում է հոգու ազատագրմանը։
Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ոչ մի ցանկալի բան չունի աշխարհը, այլ միայն փորձություններ՝ դարձի ճանապարհը բռնողների համար։ Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ աշխարհը չափազանց աղքատ է ինձ ինչ-որ բան տալու համար։ Եթե այն, ինչ ուզում եմ, հնարավոր լիներ ձեռք բերել աշխարհում, ապա աշխարհը կվերածվեր երկնքի։ Բայց ինչպես տեսնում եմ, այն դեռ երկիր է, իսկ ես երկնավորն եմ փնտրում, Հոգունը, Աստծունը։

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ես աշխարհից չեմ։ Ես հող չեմ, ինչպես կարծում են ոմանք, ես Աստծու շունչն եմ։ Հավիտենականության մեջ ես Աստծու հետ էի, և Աստված ինձ դրեց երկրում։ Բայց շուտով այն պիտի լքեմ և վերադառնամ Աստծու մոտ։ Եվ , ուրեմն, այս աշխարհից ոչինչ չեմ ուզում. « Ելա Հորից ու եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում Հոր մոտ» (Հովհ. 16.28)։
Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ կա Նա, Ումից խնդրում եմ, Նա, Ով հարուստ է և զորեղ, Ում մեջ ես գոհացում եմ գտել և Ում շնորհիվ ոչնչի կարիք չունեմ։ Նա տալիս է նախքան իմ խնդրելը, տալիս է այն, ինչը բարի և օգտակար է ինձ համար։ Ինչ ինձ Իր ձեռքն եմ հանձնել, աշխարհի կարիքը չեմ ունեցել։

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ոչ թե իմ շահի համար է աշխարհն ինձ որևէ բան տալիս, այլ իրեն հպատակեցնելու։ Նրանք, ովքեր աշխարհի տվածը վերցրել են, դարձել են աշխարհի ստրուկները։ Տվել է նրանց մարմնի հաճույքներ՝ զրկելով հոգու անբիծությունից։ Տվել է աշխարհի վայելքներ՝ զրկելով երկնային Արքայության օրհնություններից։

Սատանան տվել է նրանց աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց փառքը, որպեսզի իր առջև խոնարհեցնի ու երկրպագել տա իրեն։ Նա ամեն միջոցի դիմում է, որպեսզի կորստյան մատնի մարդկանց հոգիները։ Ինչ վերաբերում է ինձ . «Ամեն ինչից զրկվեցի, և այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին» (Փիլ. 3.8)։

Այս աշխարհն ավելի շատն ու ավելի լավն է վերցնում, քան տալիս է։ Իրեն տենչացողներին նա իրեն է ենթարկում։ Ուրեմն, ես ոչինչ չեմ ուզում նրանից։

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ վեր եմ նրանից։ Ես Աստծու որդի եմ, Աստծու նմանությամբ և պատկերով, ես Սուրբ Հոգու տաճար եմ և Աստծու բնակարան։ Ես միակ արարածն եմ, ով ճաշակում է Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը։ Ես ավելի վեհ եմ կանգնած քան աշխարհը, և ավելի ճիշտ կլինի ասել, որ աշխարհն ինձնից սպասելիք ունի, քանի որ ես ունեմ երկնքի և երկրի բանալիները։ Ես, ում Աստված Իր անսահման ողորմածությամբ կամեցավ դարձնել աշխարհի լույսը և երկրի աղը (Մատթ. 5.13.14)։

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, որովհետև միայն Քեզ եմ ուզում. Քեզ, որ մինչև վերջ ինձ սիրեցիր ևՔո անձը տվեցիր ինձ համար, որ ինձ ոչնչից ստեղծեցիր և փոխարենը չպահանջեցիր Քեզ ծառայել, այլ ավելի շուտ, ես Քեզանով ղեկավարվելու կարիքն ունեմ։ Դրա համար է, որ ուզում եմ ազատագրվել աշխարհից և միանալ Քեզ, որ Քեզ ճանաչելու շնորհն ես տվել ինձ։

Շենուդա Գ Հայրապետ «Հոգու ազատագրում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ