20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճոխ աշխատավարձեր սահմանեցին. Ժամանակ

Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրու­թյուններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաեւ սահմանվել են համայնքապետարանի աշխատա­կիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը: Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձ­րացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ՝ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարչական ղեկավարների աշխատա­վարձի դրույքաչափերը կլինեն 140, 120, 110 հազար դրամ: Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը, խորհրդականն ու ռեֆերենտը կստանան 180 հազար դրամ, իսկ միակ օգնականը՝ 250 հազար դրամ:

250 հազար դրամ աշխատավարձ կստանան նաեւ բաժնի պետերը, գլխավոր մասնագետները՝ 180 հազար դրամ: Ուշագրավ Է, որ բաժինների առաջատար մասնագետները կստանան 140 հազար դրամ աշխատավարձ, նույնքան, որքան սպասարկող բաժնի աշխատակիցները՝ տնտեսվա­րը, վարորդն ու անվտանգության պատասխանատուն: Պահակը, անցակետի հսկիչն ու հավաքարարն էլ ընդամենը 90 հազար դրամ կստանան: Իսկ Սյունի­քի խոշորացված մեկ այլ՝ Քաջարան հա­մայնքի ղեկավարի աշխատավարձը 10 հազար դրամով իջեցվել Է, ավագանու որոշմամբ այն կլինի 440 հազար դրամ՝ նախկին 450 հազարի փոխարեն:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ