13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Պուտինը զգուշացնում է՝ չի հանդուրժելու. 168 Ժամ

սերժ-պուտին

«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գոր­ծերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիու­թյան անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»:

«Նրանք մեծամասնությունը չեն, բայց իրենց բավականին ագրեսիվ են պահում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դա արտահայտվել է նաև Բրյուսելում նոյեմբերի վերջին անցկացված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթում:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Եվրամիության երկրների ճնշող մեծամաս­նությունը հասկանում է, որ ԱՊՀ երկրների հետ ցանկացած շփումներում հակառուսական լից­քեր ներդնելն ապակառուցողական է և անհե­ռանկարային, և որ դա կլինի հերթական ան­հաջող փորձը: Նա նշել է, թե բարձր են գնահա­տում նման փորձերի դեմ Բելառուսի և Արևել­յան գործընկերության մի քանի այլ մասնակից­ների ամուր դիրքորոշումը: «Ինձ թվում է՝ այս­տեղ մենք որևէ տարընթերցումներ չենք տես­նում»,- ասել է նա նշելով, որ որևէ կասկածներ չունեն Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Նա այլ տոնով է խոսել Արևելյան գործընկերության մյուս երեք մասնակիցների մասին՝ ասելով, թե, իհարկե, տեսնում են՝ ինչպես են իրենց պահում ուկրաինացի, մոլդովացի ու վրացի գործընկերները, բայց և համոզ­մունք է հայտնել, որ նրանց չի հաջողվում և չի հաջողվի «Արևելյան գործընկերության ամբողջ սխեման տեղափոխել հակառուսական հուն»: Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ Բրյուսելում կայացած «Արևելյան գործընկերության» 5-րդ գագաթաժողովի ընթացքում քննարկված հար­ցերի շրջանակից, ստորագրված փաստաթղթե­րի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կոնֆլիկ­տի չգնալու նպատակով փորձում է զիջումային տարբերակներով շարունակել Արևելյան գործընկերություն ծրագիրը:

Ըստ նրա դրա վառ ապացույցը կարճաժամ­կետ ծրագրերն են, փաստաթղթերի բովանդա­կությունը, Հայաստանի հետ կնքված Համա­պարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, դանդաղ զարգացումը:

«Սերգեյ Լավրովը շեշտը դնում է Թերեզա Մեյի ելույթի վրա: Եվրամիությունում կան և հակառուսական, և ռուսամետ տրամադրված գործիչներ, ռուսամետ երկրներ և հակառուս երկրներ: Անհատ գործիչների ելույթներում նրանց այդ տրամադրվածությունը նկատվում

է, ըստ դրա այդ գործիչները քաղաքականություն են առաջարկում, քաղաքականություն են վարում, սակայն Եվրոպական հանձնաժողովը չափազանց հավասարակշռված է, հանձնաժո­ղովի պաշտոնյաներից և ոչ մեկը հակառուսա­կան քաղաքականություն չի վարում: Ավելին Եվրամիությունում դժգոհում են ԵՄ-ի վարած շատ ավելի թույլ և ոչ համարժեք քաղաքականությունից Ռուսաստանի նկատմամբ: Լավրո­վը պարզապես փորձում է այս դիտարկումնե­րով ԵՍ-ին զգուշացնել, որ Հայաստանի և Բելառուսի հետ հարաբերություններում ԵՄ-ն չանցնի սահմանները, հենց այդ պատճառով էլ նշվում է Բելառուսի և Հայաստանի մասին: Հայտարարությունն այս տեսանկյունից պետք է քննարկել, այսօր հակառուսական քաղաքականություն չկա, պարզապես զգուշացվում է, որ հարաբերությունների խորացում չի հանդուրժվելու»,- ասաց լեհ քաղաքագետը:

Նրա խոսքով Լավրովի այս հայտարարու­թյունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման աշխատանքները կասկածի տակ են հայտնվում, քանի որ Հայաստանը բավակա­նին լայն պարտավորություններ է ստանձնել այդ համաձայնագրով:

«Ստացվում է, որ Հայաստանը գուցե սահմանափակվի այդ համաձայնագիրը վավերացնելիս, քանի որ դրան հաջորդելու են ՀՀ-ԵՍ հարաբերությունների հաջորդ փուլերը, հայկա­կան կողմն ակնկալում է վիզաների դյուրա­ցում, որին Հայաստանն առանց այս բարեփո­խումների չի կարող հասնել, վիզային դյուրացումը շատ լուրջ թեմա է Եվրամիության համար, դրա համար պետք է համապատասխան բարեփոխումներ իրականացնել, մոտենալ Եվրամիությանն ազատ մուտք ստանալու հա­մար, սակայն, եթե ռուսական կողմը դա հակառուսականություն է համարում, ապա կասկա­ծել է պետք Հայաստանի ստանձնած պարտավորությունների, և հետագայում դրանց իրականացման վրա. Այսինքն՝ Ռուսաստանը կարող է խոչընդոտել, ուստի զգուշացնում է Հա­յաստանին և Եվրամիությանը»,- ասաց Զաշ­տովտը:

 

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ