23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Էս ինչ փողեր են ֆռֆռում. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը լավատեսորեն է նայում մեր տնտեսության աճի հեռան­կարներին: Այդ լավատեսու­թյանը հորդում է ԿԲ-ի՝ այս տարվա չորրորդ եռամսյակին վերաբերող «գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը հրապա­րակվեց օրերս:

Տնտեսությունը, ըստ ԿԲ-ի կանխա­տեսումների, աճելու է առաջիկա­յում: Եվ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Հա­մաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարելավվում է: Ըստ ԿԲ-ի, բարելավվում է վիճակը նաեւ մեր հիմնական գործընկեր երկ­րռւմ Ռուսաստանում: Այս վերջին հանգամանքը հուշում է ԿԲ-ին, որ կավելանա արտահանումը Հայաստանից Ռուսաստան, ինչպես նաեւ կաճեն մասնավոր տրանսֆերտները այդ երկրից:

Մասնավոր տրանսֆերտների աճի սպասումները ԿԲ-ի մոտ ձեւավորվել են այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված ցուցանիշներով: Այստեղ իրոք, որոշա­կի աճ կա: Անցած տարվա 9 ամիսներին տրանսֆերտների զուտ ներ­հոսքը կազմել էր 518 միլիոն դոլար, այս տարի՝ 536 միլիոն:

Այսինքն 9 ամիսների տվյալներով աճը 3.4 տոկոս է: Դե դա այնքան էլ շոշափե­լի չէ, բայց կարող է հույսեր ներշնչել, որ տրանսֆերտները կայուն աճի միտումներ են դրսեւորում: Սակայն հոկտեմբերին տարօրինակ բան է տեղի ունեցել: Տրանսֆերտների զուտ ներհոսքը այդ ամսին կազմել է ընդամենը 47 միլիոն դոլար, որը 10 միլիոնով պակաս է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից:

Եվ հենց սրա հետեւանքով մաս­նավոր տրանսֆերտների ծավալը 10 ամիսների կտրվածքով կազմել է ընդամենը 1.4 տոկոս: Չնչին աճ, որը կարող է կասկածի տակ դնել լավատեսական սպասումները:  Ընդհանրապես, այս տարի տրանսֆերտների ծավալները ամիսների կտրվածքով խիստ տատանողական են եղել: Մի քանի ամիսների գրանցվել է կտրուկ աճ, մյուս ամիսներին կտրուկ նվազում եւ պաշտոնական որեւէ մեկնաբա­նություն չի հնչել, թե ինչով է դա պայմանավորված:

Հաշվի առնե­լով մասնավոր տրանսֆերտների ծավալների հսկայական ազդեցու­թյունը մեր բնակչության գնողունակության եւ ընդհանրապես տնտե­սության վրա, այսպիսի տատանողականությունը պետք է որ ան­հանգստացնի կառավարությանը: Մի ուշագրավ միտում է նկատ­վում վերջին տարիներին: Կտրուկ ու տարօրինակորեն աճում է տրանսֆերտների արտահոսքը Հայաստանից:

Օրինակ, եթե ան­ցած տարվա աոաջին 10 ամիսնե­րին Հայաստանից մասնավոր տրանսֆերտների «խողովակով» արտահոսել է 641 միլիոն դոլար, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 814 միլիոն դոլարի: Աճը մոտ 27 տոկոս է: Ընդ որում, Հա­յաստանից դեպի ԱՄՆ արտահոս­քը աճել է ավելի քան երկու անգամ, անցած տարի արտահոսել էր 66 միլիոն դոլար, այս տարի ավելի քան 136 միլիոն դոլար:

Ինչ փողեր են պտտվում Ռուսաստան-Հայաստան-ԱՄՆ «մայրուղում», միանշանակորեն դժվար է ասել: Ակնհայտ է, որ ԱՄՆ գնացած այդ հսկայական գումարները ամե­նեւին էլ ԱՄՆ-ում բնակվող մեր բարեկամներին ֆինանսական աջակ­ցություն չէ: Ամենայն հավանականությամբ մասնավոր տրանսֆերտ­ների տեսքով մեր հայրենակիցները ՌԴ-ից գումարներ են հանում, որոնք հետագայում նույն կարգավիճա­կով հասնում են ԱՄՆ: Դա, իհարկե, կապ չունի մեր տնտեսության հետ, սակայն այս շարժը կարող է ՀՀ տն­տեսության հեռանկարների վերա­բերյալ թյուր կանխատեսումներ անելու հիմք դաոնալ:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ