24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այնպես, ինչպես ինցեստը, զոոֆիլիան՝ պղծություն է քարոզվում

«Հայաստանի հանրապետությունում չկա օրենք, որը կարգելի միասեռականության քարոզը, գոնե անչափահասների շրջանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:

Նահապետյանը անհանգստանում է և ահազանգում՝ հայ ազգը կանգնած է շատ լուրջ վտանգի առաջ. «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը քննարկվում Ազգային ժողովում և պատգամավորները պետք է քվեարկեն մտածելով իրենց ընտանիքի ու խղճի մասին: Ես կառաջարկեի, որ այդ քվեարկությունը բաց արվեր, որ ժողովուրդն էլ իմանար, թե պատգամավորներից ով  է կողմ այս օրենքին»,-նշում է Նահապետյանը:

Մեր զրուցակցի տվյալների համաձայն՝ հայ ժողովրդի 98 տոկոսը դեմ է այս օրենքին.«Այսպիսի ցուցանիշ չկա անգամ իսլամ դավանող երկրներում: Հայ ժողովրդի 98 տոկոսից ավելին իրեն քրիստոնյա է համարում: Գուցե համարելը դեռևս քրիստոնյա լինել չէ, քանի որ քրիստոնյան նա է, ով դավանում է Աստծո պատվիրաններին և կյանքում էլ ապրում է պահպանելով դրանք: Բայց հայ ժողովուրդը պարզ գիտակցում է, որ դա պղծություն է: Այնպես, ինչպես արյունապղծությունը՝ ինցեստը, անասնապղծությունը՝ զոոֆիլիան:

Մեր ժողովուրդը դա հստակ մերժում է, որպես աղտ, որպես սոդոմիզմ: Աստծո կողմից կրակով ու ծծումբով ոչնչացված Սոդոմին դեմ է մեր ժողովուրդը և այդ արժեքով է ապրում: Մեր ժողովուրդը տոլեռանդ և հիվանդ չէ և թույլ չի տա, որ միասեռականության քարոզը ներծծվի մեր գիտակցության մեջ»,-եզրափակեց փորձագետը:

Նշենք, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ