25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունվար-փետրվարին էժանացումներ են լինելու. Հայաստանն՝ աշխարհին հակառակ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին չեն գոհացնում, բայց և չեն զարմացնում վերջին շրջանի թանկացումները: Henaran.am-ի հետ զրույցոմ նա նկատեց՝ չկա մեկն, ով կողմ կլինի թանկացումներին, սակայն ըստ նրա՝ Հայաստանում արդեն օրինաչափություն է դարձել, որ դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, թանկացումներ են գրանցվում:

«Տասնյակ տարիներ ցանկացած դեկտեմբերից մեզ մոտ թանկացումներ են սկսվում: Մենք աշխարհին միշտ հակառակ ենք գնում, որովհետև աշխարհում գներն իջնում են դեկտեմբերին, մեզ մոտ՝ հակառակը», – նշեց նա:

Դիտարկմանը, թե նույն տրամաբանությամբ պետք է հունվար-փետրվարին ակնկալել էժանացում, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Իհարկե, հունվար-փետրվարին էժանացումներ են լինելու: Վիճակագրական տվյալներն այդպես են ցույց տալիս»: Միաժամանակ, պատգամավորը նշեց.

«Եթե թանկացումները շոշափելի լինեն, մենք դրա պատճառով առաջացած աղքատության դեմն առնելու փորձն ունենք:

Թանկացումներին զուգահեռ մենք բարձրացրել ենք աղքատ ընտանիքներին տրվող վճարները: Եթե թանկացումները լինեն այնպես, որ աղքատության համար լինի սպառնալիք, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռք կառնի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ