20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ Գյումրիում

Գյումրիի ավագանու հերթական նիստն անցավ ավագանու ԳԱԼԱ խմբակցության դժգոհությամբ ու բոյկոտով: Պատճառը մեկ ամիս առաջ ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծն օրակարգ չընդգրկելն էր:

Նախագծով խմբակցության անդամները դիմում էին ՀՀ կառավարությանը նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար: ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց որոշումը հիմնավորել օրենքով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը բացասական եզրակացություն ստանալու դեպքում չի մտնում օրակարգ: Ի պատասխան, քաղաքապետն առաջարկեց մի փոքր սպասել, քանի որ Կրթության ու գիտության նախարարությունն օրենքում փոփոխություններ է անում, որոնք կվերաբերեն նաև նախակրթարաններին:

«Այնպես չլինի, որ ԳԱԼԱ-ն քաղաքի համար լավ բան է անում, ուզում է որ երեխաներն անվճար նախակրթարան գնան, իսկ մենք չուզող ենք, չենք ուզում, որ երեխաներն անվճար գնան. 500 միլիոն չէ, 5 միլիարդ էլ որ գա, ուրախ կլինենք, բայց հիմա ժամանակը չէ»,- նշել է Ս. Բալասանյանը:

ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Արմենուհի Վարդանյանն ավագանուն ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի՝ ավելի վաղ ԳԱԼԱ-ին հղած դիմումը, որով վերջինս տեղեկացնում էր, որ ուղերձի նախագիծը քննարկվելու է ևս երկու հանձնաժողովներում, սակայն այդպես էլ այդ հանձնաժողովներում առաջարկը չի քննարկվել և հարցրեց, թե ինչու են կամայականորեն արգելափակել հարցի լսումը մյուս հանձնաժողովներում, իսկ խմբակցության անդամ Լ.Բարսեղյանը պահանջեց ներկայացնել իրավական այն հիմքերը, որոնցով առաջնորդվել է քաղաքապետարանի աշխատակազմը հարցն արհեստականորեն ավագանու նիստի օրակարգ չընդգրկելով:

Բալասանյանը սակայն չթույլատրեց, որ Լ. Բարսեղյանը շարունակի իր խոսքը, զրկելով ելույթի իր իրավունքից:

«Ուրիշ բան, եթե դուք առաջարկեիք հարցն ընդգրկել նիստի օրակարգ և մենք նորից քվեարկեինք»,-հայտարարեց Բալասանյանը, որից հետո ԳԱԼԱ խմբակցության անդամ  Արման Գրիգորյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ավագանու նիստի  օրակարգում փոփոխություն կատարել ու ներառել նաև այդ հարցը և ուղերձով դիմել ՀՀ կառավարությանը:

Հարցը դրվեց քվեարկության, սակայն ավագանու 8 դեմ ձայներով օրակարգը մնաց անփոփոխ: ԳԱԼԱ-ն բոյկոտեց ավագանու նիստը և խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը:  Ավելի ուշ ԳԱԼԱ խմբակցությունը հայտարարություն տարածեց.

 «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է, որ ավագանու վերոհիշյալ ուղերձը ավագանու դեկտեմբերի 6-ի օրակարգում չընդգրկելը ապօրինություն է, մասնավորաբար, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ինքնիրավչության հետեւանք: Այս ինքնիրավչությամբ փորձ է արվել սահմանափակել ավագանու ընդդիմադիր խմբակցության օրինական գործունեությունը:

Խնդիրը կարգավորելու նպատակով կոչ ենք անում Գյումրու քաղաքապետ Բալասանյանին.

  1. Կարգի հրավիրել աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանին, համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել նրան վերոհիշյալ ինքնիրավչության համար:
  2. Գյումրու ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության խնդրո առարկա ուղերձի նախագիծը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ