25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ:

Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ