18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանի նախաձեռնությամբ Երուսաղեմի հարցով գագաթնաժողով կգումարվի Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների (ԻՀԿ) առաջնորդների գագաթաժողով 

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ արտահերթ հավաքի թեման լինելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին սպասվող հայտարարությունը:

Քալընը տեղեկացրել է, որ ԻՀԿ գագաթաժողով հրավիրելու հարցով արդեն հեռախոսազրույց է ունեցալ Մալայզայի, Իրանի, Կատարի, Ինդոնեզիայի ղեկավարների հետ և շարունակում է կապ հաստատել ԻՀԿ անդամ այլ երկրների առաջնորդների հետ:

«Երուսաղեմը պատմական, կրոնական և իրավական հիմքերով չի կարող հայտարարվել Իսրայելի մայրաքաղաք: Դա հակասում է միջազգային նորմերին: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը ՄԱԿ-ի որոշմանը հակասող կոպիտ սխալ կլինի: ՄԱԿ-ը որևէ որոշմամբ չի ընդունվել Երուսաղեմի անեքսիան կամ օկուպացումը (Իսրայելի կողմից-EH.)» ասել է Քալընը՝ ավելացնելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է Իսրայելի այդօրինակ քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:

Վերջինս սպառնացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:

Էրդողանը, հայտարարել էր, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետևողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ը նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել էր Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ