19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տրանսպորտային շաբաթ

Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։

«Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը նախապատրաստող փորձագետների նիստը: Դրան կհաջորդի դեկտեմբերի 7-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը։

«Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում նախատեսվում են «Ռուսաստանի տրանսպորտ. բնության հետ ներդաշնակ», «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» թեմաներով լիագումար նիստեր։

Տեղի կունենան նաև  ոլորտային համագումարներ «Տրանսպորտային անվտանգության ապահովման արդիական հարցերը», «Գնագոյացման համակարգի կատարելագործումը ճանապարհային բնագավառում. դրանց լուծման ուղիները» թեմաների շուրջ, նաև՝ կլոր սեղան-քննարկումներ՝ «ԳԼՈՆԱՍՍ ԲԸ-ի գործընկերային քաղաքականություն», «ԳԼՈՆԱՍՍ  ԲԸ-ի նոր տեխնոլոգիաները և նորարարական լուծումները», «Թվային ապագա տրանսպորտային բնագավառում», «Ճանապարհային ենթակառուցվածքի նոր մեխանիզմերը և ֆինանսավորման տեխնոլոգիաները. ներուժը, միտումները, հեռանկարները» թեմաներով:

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների, «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ղեկավարության հետ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ