29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետք է ազատվենք թրքաբարո բոլշևիկների լծից». «Սասնա ծռեր»-ի անդամ

images

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Իր հայտարարության ժամանակ Գագիկ Եղիազարյանը նկատեց, որ «Սասնա ծռեր»-ը մի բռունցք են ու մի մարմին ու գործում բացակայում է ապստամբության գործոնը: Նա նշում է, որ դատավարությունը միտում ունի տարակարծություններ մտցնել «Սասնա ծռեր»-ի մեջ, սակայն դա հնարավոր չէ, որովհետև ոչ մեկը չի ընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ես իմ բաժին պարտքն եմ կատարել և շարունակելու եմ պայքարել մինչև հասնեմ արդարության մինչև ազատվենք թրքաբարո բոլշևիների լծից»,-նշեց Եղիազարյանը և հավելեց. «Մենք գտնվում ենք պատանդի կարգավիճակում: Մենք ռազմագերի ենք, բայց մեզ ոչ ոք չի կարող արգելել, որ պայքարենք: Հայ ժողովուրդը պետք է ունենա հայաբարո, հայամետ և իր ժողովրդին ծառայող իշխանություն»:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ