18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պարո՛ն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս … »

«Օրենքում քննարկվում են հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակություն տերմինը: Սահմանվա՞ծ է մեր օրենսդրության մեջ, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը: Իսկ եթե չկա, ինչո՞ւ է դրվում այս տերմինն օրենքի նախագծի մեջ»,- խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին՝ հարցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա շարունակեց, թե օրենքով մեծ դերակատարում է տրվում նաև հասարակական կազմակերպություններին, և ինչպես են պատկերացնում, որ մի ՀԿ մտնի ընտանիք ու պետական վերահսկողությունները վերցնի իր վրա:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ քաղաքացիական հասարակություն եզրույթը կիրառվում է օրենքի այն բաժնում, որ վերաբերում է հիմնական դրույթներին, դա լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի, քանի որ բոլորը հստակ գիտակցում են, թե ինչի մասին է խոսք գնում: «Օրենքի ոչ մի դրույթ հնարավորություն չի ստեղծում որևէ ՀԿ-ի ներխուժել որևէ ընտանիք»,-հավելեց նա:

Պատգամավորը շարունակեց. «Քաղաքացիական հասարակություն, որ ասում եք, յուրաքանչյուրն իր համար պատկերացնում է՝ ինչ է դա, որևէ սահմանում չկա: Բայց օրինակ՝ ուկրաինական «Ֆեմեն» կազմակերպությունը, էն որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, չգիտեմ՝ ինչ են անում, դա էլ է քաղաքացիական հասարակություն՝ ոմանց կարծիքով: Եթե դրանց էլ պիտի խառնենք մեր ընտանիքի գործերին, ես դա չեմ ընդունում»: 

Փոխնախարարն արձագանքեց, որ քաղաքացիական հասարակությունը հասարակական կազմակերպություններն են, դրանք բազմազան են, նաև այնպիսին, որոնք սուր անհամաձայնությունն էին հայտնում օրենքի տարբեր կետերին, և ոչինչ չի խանգարում մասնակցել մեխանիզմներին, որոնք նախատեսված են այս օրենքով:

Հայկ Բաբուխանյանի այս խոսքերը դուր չեկան «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին:

«Պարո՛ն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ, թերևս սա ձեր վերաբերմունքն է կանանց ու ընտանեկան բռնության նկատմամբ: Խնդրում եմ ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»,-ասաց Թանդիլյանը:

Նա նաև վրդովմունք արտահայտեց, որ այս օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ժամյա ռեժիմով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ