19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել». Վարուժան Ավետիսյանը կոչ արեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ ավարտվեց մեղադրական եզրակացությունների եզրափակիչ փուլը: Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարություն կոչով: Նա նոր ապստամբության կոչ արեց. «Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել և  հաշվեհարդար տեսնել այս հանցավոր ռեժիմի հետ: Դատարան կոչվածը նույնպես հանցավոր համագործակցության բաղադրիչ է, քանի որ երկիրը անարյուն ցեղասպանվում է:Այս խեղկատակությունը հնարավոր չէ դատավարություն անվանել: Մենք հիմա ապստամբության նոր փուլի մեջ ենք: Այդ ապստամբության վերջնական փուլը սրբել տանելու է բոլորիդ»,-հայտարարեց Վարուժան

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ