13 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

ku

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:

Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ըստ թուրքական «Mezopotamyaajansi.com» լրատվական կայքի՝ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է,  որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և նրա սպառնալիքներից չեն վախենում: «Իսրայելը անկախ երկիր է, մայրաքաղաքն էլ Երուսաղեմն է: Ավելի արդար բան չի կարող լինել, քան 3 հազար տարի հրեա ժողովրդի մայքրաքաղաքը հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակի ճանաչումը: Օսմանյան կայսրության և սուլթանության ժամանակներն անցել են»,- ասել է Կացը:

Իսրայելի կրթության նախարար Նեֆթալի Բեննեթն էլ արձագանքելով Էրդողանի նույն հայտարարությանն ասել է. «Ցավալի է, որ վերջին տարիներին Էրդողանը Իսրայելի վրա հարձակվելու առիթը բաց չի թողնում: Իսրայելը պետք է առաջ շարժվի դեպի իր նպատակները, որոնց թվում է Երուսաղեմի որպես մայրաքաղաք ճանաչվելը»:

Իսրայելական առաջատար «Հաարեց» (Haaretz) թերթում էլ երեկ հրապարակվել էր անունը չբացահայտած մի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը թեմայի վերաբերյալ. «Երուսաղեմը 3 հազար տարի հրեական մայրաքաղաք է, 70 տարի էլ Իսրայելի մայրաքաղաքն է հանդիսանում՝ անկախ նրանից Էրդողանը ճանաչում է դա, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:

Վերջինս սպառնացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:

Էրդողանը, հայտարարել էր, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը դեկտեմբերի 6-ին հայտարարություն է անելու Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ