18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում առաջարկներն են մերժվել

Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, թե 111 առաջարկութուն են ստացել պատգամավորական խմբակցությունների և պատգամավորների կողմից: Արամյանը նշեց, թե Կառավարությունը ևս առաջակություններ է ներկայացրել, որոնց հիմքում ընկած է այն, որ ի հայտ են եկել նոր տեղեկություններ և հանգամանքներ, որոնք հնարավոր չէր ներկայացված փաթեթում ամրագրելը: Վարդան Արամյանի խոսքով՝ մեկ պատգամավորական խմբակցություն է ներկայացրել առաջակություն, մնացածը պատգամավորների կողմից է եղել:

 Արամյանը նշեց, որ խիստ չափողական պետք է լինեն յուրաքանչյուր ծրագրին նախատեսված գումարները: «Եթե թվային առումով ասեմ, 4,6 մլրդ ստացել ենք առաջարկ ավելացնելու հարկերը, դա ընդամենը մեկ առաջարկ է եղել, վերաբերում է ռոյալթիներին»,-ասաց նախարարը և հավելեց, որ կարծում են՝ 23 մլրդը, որ ծրագրվել է 18-ի բյուջեում, խիստ իրատեսական է: 

Արամայանը նշեց, թե Կառավարության առաջարկները, ընդհանուր ծավալային մասով կազմել են 15 մլրդ, և դրա կարևոր մասը պայմանավորված է փոխարժեքով՝ դոլար-դրամ, եվրո-դրամ փոփխություններին:

 Վարդան Արամյանն ամփոփեց՝ արդյունքում 2018 թ-ի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազար դրամ, հարկային եկամուտները և պետական տուրքի գծով ծրագրված են 1 տրիլիոն 248 մլրդ դրամ, ծախսերը կազմելու են 1 307 մլրդ և պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ