28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշտարակից ուսուցիչներն ու ծնողները դիմում են բաց նամակով

20171128_141230

 ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը և ծնողական խորհուրդը դիմում են ՀՀ և արտերկրում գտնվող բարերարներին, բարեգործական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել դպրոցաշինության սուրբ գործին:

Դպրոցը գտնվում է Աշտարակ քաղաքի Քասախի կիրճի հարևանությամբ` բանուկ ճանապարհից հեռու: ՈՒնի չորս հա տարածք,որը մեծ հնարավորություն է ընձեռնում դպրոցաշինության  համար: Դպրոցը կառուցվել 1962թ.և միչ օրս չի հիմնանորոգվել: Դպրոցը ունի 2 մասնաշենք (եռահարկ և երկհարկ), որոնցից միայն եռահարկն է շահագործվում: Մասնաշենքը նախատեսված է 200 աշակերտի համար, սակայն ներկայումս սովորում է 600 աշակերտ:

Երկհարկ մասնաշենքը ենթակա  չէր շահագործման. այժմ քաղաքային և մարզային իշխանությունների կողմից սկսվել են հիմնանորոգման աշխատանքները, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

Սակայն դպրոցը չունի համակարգչային սենյակ, հանդիսությունների-միջոցառումների դահլիճ, ճաշարան, որի առկայության դեպքում երեխաները կստանան  տաք սնունդ, մարզադահլիճ և մարզադաշտ:

Ակնկալում ենք Ձեր աջակցությունը` դպրոցաշինության այս սուրբ գործին:

Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարներ, որոնց միջոցով կարող եք աջակցել մեր դպրոցին:

Հաշվեհամարների տվյալներն են`

 

ՀՀ դրամ           16004902301501

ԱՄՆ դոլար   16004902301502

ՌԴ ռուբլի      16004902301503

Շահառու  Վ.Պետրոսյանի անվ. Հիմնա. Դպրոց ՊՈԱԿ,

Շահառուի բանկ ՝  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ,   SWIFT Code ARMJAM22

 Էլ-փոստ: [email protected]

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ