25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շոկային դիվերսիա թոշակառուների դեմ. Իրավունք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է տարբեր ընկերություններում իրակա­նացնել ներկա եւ նախկին աշխատողնե­րի աշխատած տարիների, աշխատանքի ընդունման եւ ազատման հիմքերի, ինչ­պես նաեւ վճարված աշխատավարձի հիմքերի հավաստիության ստուգում: Այդ ստուգումներից պարզվել է, որ մի շարք աշխատողների սոցվճարները տարինե­րով ընկերությունների կողմից չեն փո­խանցվել: Եվ ոչ ավել, ո չ պակաս նախարարությունը որոշել է դրա համար թոշա­կառուներից պահանջել ոչ միայն տուգանք, այլեւ չմուծված սոցվճարների դի­մաց պակասեցնել թոշակառուների ստա­ժը:

Ընդ որում այն դեպքում, երբ աշխա­տողներն իրենց աշխատանքի դիմաց վճարվել են առանց անգամ գլխի ընկնե­լու, որ հիմնարկը սոցվճարները չի փո­խանցել: Բայց սա, կարծես, նախարարարությանն ամենեւին հետաքրքիր չէ, ուս­տի կառավարության ներկայացուցիչնե­րը նախընտրում են ամենահեշտ ճանա­պարհը հետ գանձել թոշակառուից վճարված կենսաթոշակի, ըստ իրենց, ավել գումարը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ