18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունվարից հետո ում կկրակի. Հայկական Ժամանակ

Երեկ Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվում է աշխատանքից: Պաշտպանության նախարարն ասաց, որ Բաղմանյանը աշխատանքից ազատման մա­սին զեկուցագիր է գրել իր հորդորով: Որպեսզի գեներալ Բաղմանյանի աշխատանքային լիազորությունները դա­դարեցվեն, անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն էլ երկար չսպասեցրեց: Երեկ օրվա վերջում հրապարակվեց նաև հրամանագիրը: Հայկազ Բաղմանյանի ազատման մասին, լուրերը անցյալ շաբաթվանից էին շրջանառվում, սակայն պաշտոնապես չէին հաստատվում. ոչ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ աոաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չտվեցին չհերքելով, բայց եւ չհաստատելով Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը:

Պարզում է, այդ հանդիսավոր պահը Վիգեն Սարգսյանը իր համար էր պահպանում: Երեկ Մարշալ Բաղրամյա­նին նվիրված միջոցառումից հետո Սարգսյանը չարհամարհեց լրագրողերին եւ սիրահոժար պատասխանեց հարցերին: Բնականաբար, առաջին եւ միակ հարցը պետք է վերաբերեր Բաղմանյանի եւ մյուս բարձրաստի­ճան զինվորականների պաշտոնանկությանը: Եվ ահա այստեղ Պաշտպանության նախարարը սենսացիոն հայ­տարարություն արեց: Նա ասաց, որ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է գրել, հարցին էլ, թե որն է այդ հորդորի պատճառը, պատասխա­նեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»:

Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի, մեղմ ասած, ամենավարկաբեկված կադրերից է, նրա անունը մշտա­պես շոշափվել է ինչ-որ սկանդալների, չարաշահումների համատեքստում: Բաղմանյանին աշխատանքից ազատելու պատճառներ վերջին տարիներին թերևս շատ են եղել, բայց որեւէ մեկը մոտ էլ չի գնացել այդ թեմային: Եվ հիմա Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Բաղմանյանը լավ չի աշխատել, իր հանձնարարությունները չի կա­տարել, ինչի արդյունքում իրենց համատեղ ծառայությունն անհնար է դարձել:

՚ Վերլուծաբանները երեկ արդեն այս իրադարձությունը գնահատում էին որպես Վիգեն Սարգսյանի դիրքերն ուժե­ղացնող կարեւոր հանգամանք: Նույնիսկ շատ հեռու էին գնում վերլուծություններում, նշելով, որ այս քայլով նախա­րարը դառնում է 2018-ից հետո ռեալ վարչապետացու: Վիգեն Սարգսյանը, սակայն, նոր չէ, որ վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում: Երեւի արդեն մի քանի տարի նրա անունը չի իջնում այս ցանկից: Վիգեն Սարգսյանը վարչապետ, Սերժ

Սարգսյանը Պաշտպանության նախարար կոմբինացիա­յի մասին էլ գրվել է դեռ ամիսներ առաջ: Երկրի աոաջին դեմք դառնալու համար, սակայն, պետական կառավար­ման ոլորտում կուտակած փորձն ու առավել եւս առաջին դեմքերի օգնականը լինելը բավարար չէին կարող լինել: Անհրաժեշտ է լուրջ մկրտություն, որը Հայաստանի պարա­գայում առաջին հերթին հնարավոր էր ստանալ Պաշտ­պանության նախարարությունը ղեկավարելով: Վիգեն Սարգսյանի այս ընթացքում արած քայլերը սկսած 1000 դրամների նախագծից մինչեւ ազգ-բանակ գաղափարի ներդրում եւ տարկետման իրավունքի սահմանափակում, կարող են հենց այդպիսի ւմաստ ստանալ

Մեր հասարակության եւ միջազգային հանրության աչքում նրան ազդեցիկ ֆիգուրի կերպար հաղորդելու համար:  Հայկազ Բաղմանյանին թերեւս կհաջորդի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը : Ի դեպ, երեկ լրագրողները հնչեցնում էին նաեւ Հակոբյանի անունը հնարավոր պաշտոնանկությունների մասին հարցում, սա­կայն Վիգեն Սարգսյանը չլսելու էր տալիս այն: Անհրա­ժեշտ էֆեկտին հասնելու համար պետք է, որ ժամանակ անցնի, հանրությունը մարսի Բաղմանյանին հեռացնելու մասին լուրը, մտմտա իսկ կարող է իսկապես Վիգեն Սարգսյանը ուժեղ տղա է, փորձի նրան պատկերացնել ղե­կավարի դերում: Հունվարից հետո կհնչի հաջորդ կրակո­ցը՝ կհայտարարվի Մովս ես Հակոբյանի ազատման մա­սին, ու գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ:

Սերժ Սարգսյանի տեսանկյունից թերեւս Վիգեն Սարգսյանը վարչապետի, ինքը՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում ամենա[ավ տարբերակն է: Ինքը չի մնա երրորդ ժամկետ եւ չի խայտառակի ռեսպուբլիկան, երկրի ղեկը կհանձնի իր ամենավստահելի կադրին, ինքն էլ երկրի անվտանգության երաշխավորը կլինի, ինչը բխում է բոլոր ՀՀԿ-ականների սրտերից:

Փայլուն մտահղացում է, ի սկզբանե հիանալի մշակ­ված, որի իրականացման համար առաջին իսկ օրերից ՊՆ-ից հեռացվեց ՀՀ ԶՈւ այն ժամանակ գլխավոր շտա­բի պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինի ներկայության պարագայում Վիգեն Սարգսյանն, իհարկե, մինչեւ այսօր­վա օրը չէր հասնի: Միակ հանգամանքը, որ կարող է տա­պալել այս ամբողջ մտահղացումը, Վիգեն Սարգսյանի իրական կերպարն է, որը վերը նկարագրված բոլոր թիրախային կրակոցների արդյունքում անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես մարդ, որն իր ձեռքում է պահում կրակող զենքը: Միեւնույն է, հանրության համար կրակողը Սերժ Սարգսյանն է, իսկ Վիգեն Սարգպանն ընդամենը փամփշտակալ բռնողն է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ