24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջ չընկնենք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ասուլիսում վերահաստատեց, որ ԲՀԿ-ը չի կարող կիսել բյուջեի իրականացման  պատասխանատվությունը: ”Մենք դեմ ենք քվեարկել միաձայն: Մեր մի շարք ելույթներում մենք ցույց տվեցինք, որ  հատկապես հարյուր միլիարդ դրամի ավելացումն այս տարվա բյուջեում, երբ որ նշվում էր, որ հարկային վարչարարություն չի ավելանալու, հարկային բեռը ավելացում մենք չենք ունենալու, այսպես է կառավարությունն ասում: Տնտեսական աճի հաշվի մուտքներն ավելանալու են ընդմանեը 27%-ով, մնացածը պետք է լինի կամ ստվերային տնտեսության կրճատմամբ, կամ գնաճի ու հարկային բեռի ավելացման հաշվին”,-նշեց պատգամավորը:

 Ըստ նրա` այս առումով մեծ դժվարություններ կլինեն 2014 թվականին:

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, ապա Մելքումյանը շեշտեց, որ այստեղ լուրջ խնդիրներ կան: Նա ասաց, որ դեկտեմբերի 17-ին ոչ իշխանական չորս խորհրդարանական ուժերը դիմելու են ՍԴ պարտադիր բաղադրիչի հետ կապված:  ”Սա քաղաքական խոշոր ակցիա է”,-նկատեց նա` հավելելով, որ իրենք գաղափարին դեմ չեն, այլ ավելի շատ ժամանակ է պետք պարտադիր բաղադրիչի քննարկման հետ կապված: 

Հարցին, թե ՍԴ-ի նկատմամբ վստահություն կա, նա պատասխանեց, որ չպիտի առաջ ընկնել: ”Ապրենք ու տեսնենք, առաջ չգնանք”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ