19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը չի լինի ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուն. Հովհաննես Իգիթյան

Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ելույթը նախընտրական քայլ չէր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

“Ես ուզում եմ հավատալ Սերժ Սարգսյանի անկեղծությանը և չեմ կարծում, որ սա նախընտրական փիար էր”,-ասել է Հովհաննես Իգիթյանն ու հավելել, որ գործող նախագահը տեւական ժամանակ է, փորձում է որևէ բան փոխել, բայց չի կարողանում:

Ընդդիմադիր գործչի կարծիքով,  այսպես այլեւս երկիրն առաջ տանել հնարավոր չէ: Սերժ Սարգսյանի տոնը վկայում է այն մասին, որ  հասել ենք մի կետի, որից հետո հնարավոր չէ  ղեկավարել երկիրը: Բանախոսի դիտարկմամբ, պետք է խորհրդարանից  ու կառավարությունից հետ կանչել գործարարներինն եւ քաղաքական թիմը համալրել իրապես քաղաքական գործիչներով:

Հովհաննես Իգիթյանի ընդդիմախոսը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ կարծիք է հայտնել, որ նախագահի գնահատականները վերաբերվում էին միայն գնումների գործընթացին եւ ոչ կառավարության գործունեությանն ընդհանրապես:

Ինչ վերաբերվում է սպասվող նախագահական ընտրություններին, Հովհաննես Իգիթյանը կարծիք է հայտնել, որ գործող նախագահից բացի որեւէ այլ թեկնածու չի կարող ընտրվել: Ընդդիմադիր գործչի խոսքով, Սերժ Սարգսյանը տիրապետում է վարչական եւ ֆինանսական ռեսուրսների:

ՀՀ երկրորդ նախագահի վերադարձի հետ կապված, Հովհաննես Իգիթյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը այդ շանսը չունի եւ չի լինի ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուն: Ըստ բանախոսի, Ռոբերտ Քոչարյանը  գուցե տարիներ անց վարչապետի պաշտոնով վերադառնա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ