25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օհանյանն աղերսներ ունի՞ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործի հետ

 

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում   խոսեեց  Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակված ձայնագրության մասին: Ընդգծենք՝ այդ ձայնագրությունում  մեղադրյալներ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը խոսում են այն մասին, որ իրենք ունեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը: Իսագուլյանը  նշեց՝ այս հարցի մասին խոսելիս նախ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը:

Այն,  ինչ դատավարություն ընթացքում տեղի է ունենում, վերջնական կդառնա միայն օրինական դատավճռով: Եթե ձայնագրությունը ճիշտ է, ապա դա բավականին ծանր հետևանքներ պետք է ունենա, որովհետև մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, անթույլատրելի է, որ նման արկածախնդիր մարդկանց հետ գնան համագործակցության, որոնք զինված գործողություն են անելու ՀՀ-ի ներսում: Եթե սա ճիշտ է, ապա ով էլ լինի, պետք է խիստ դատավճիռ լինի»,-  ասաց բանախոսը:

Սակայն Իսագուլյանը հավանական համարեց  նաև այն վարկածը, որ, միգուցե,  Սեյրան Օհանյանը   աղերսներ չունի տվյալ ձայնագրության հետ:

«Եղել են նման դեպքեր, որ տրվել են մարդկանց անուններ, որոնք կապ չեն ունեցել գործի հետ, ու այդ մարդիկ ջրից չոր են դուրս եկել: Ես կցանկանայի հավատալ այս տարբերակին, բայց եթե պարզվի, որ նման խոսակցություն եղել է, ապա հետևանքները ծանր պետք է լինեն: Որևէ կերպ չի կարելի  արդարացնել նման բանը, առավել ևս ՊՆ նախարարի կողմից, քանի որ ՊՆ նախարարը համարվում է պետության 2-րդ դեմքը: Սակայն որևէ բան հայտնի չէ դեռ և լուրջ պետք է ուսումնասիրվի»,-  նշեց  Գառնիկ Իսագուլյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ