25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս աղջիկն իր վրձնով ուղղակի ապշեցնում է

Երիտասարդ նկարչուհու կեղծանվան, ինստագրամյան  էջի, նկարների հաջողության, հայտնի մարդկանց արձագանքների, դրական տեղաշարժերի, սոց.կայքերի օգտակարության և ինքնակրթվելու կարևորության մասին: Երգիչ Հայկոյի ոգեշնչող, կիսախինդ ռիթմերից մինչև   կյանքի ռիթմեր:                                                                                            Անահիտ Նիկողոսյանը տարիներ հետո հայտնի դարձավ «ՆիԱնա» կեղծանվամբ։ Ինչպ՞ս ծնվեց կեղծանուն ունենալու գաղափարը և ի՞նչ է այն նշանակում։                                                                                                                                                                                                    –Սկզբից կեղծանվան հետ կապված մտադրություններս լրիվ այլ էին և երբեք չէի մտածի, որ օրերից մի օր հենց «ՆիԱնա»-ով հանդես կգամ։ Կեղծանունը շատ պարզ է բացվում, այն ընդամենը անվանս առաջին երեք և ազգանվան առաջին երկու տառերի համադրումն է.  Նիկողոսյան Անահիտ ստացվեց  «ՆիԱնա»: Կեղծանունն ինձ օգնում է այնքանով, որ այսօր ինձ այդ անվամբ են ճանաչում և երբեմն հենց այդպես էլ դիմում են։( ժպիտ)                                                                                                                                                                                              – Լինելով երիտասարդ նկարչուհի, ինքնադրսևորման հարթակի խնդիր ունեցե՞լ եք։ Ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպել։                                                                                                                                                                                           Այս ասպարեզում կարելի է ասել դեռ սկսնակ եմ, երկու տարի է, ինչ  այս ոլորտում եմև դեռ մեծ խնդիրների չեմ բախվել, սակայն եթե վերցնենք և համեմատենք դրսի երիտասարդ արվեստագետների հետ, պետք է խոստովանեմ, որ տարբերությունն իսկապես մեծ է։ Չնայած վերջին ժամանակներս արդեն զգալի դրական տեղաշարժեր նկատվում են, բայց կոնկրետ նկարչության մեջ դեռ չեմ հանդիպել օրինակ հենց մեկը մրցույթների, որոնք կմոտիվացնեն, կուղղորդեն երիտասարդ նկարիչներին։ Կարծում եմ, որ սա նույնպես խնդիր է, որը պետք է լուծել։                                                                                                                                                                                             –Անահիտ ինչպես ստացվեց, որ ապագա դիվանագետը ընտրեց նկարչուհու ճանապարհը և ստացած գիտելիքները օգնու՞մ են այս ասպարեզում։                                                              –Կարծում եմ, որ մարդը, ով ունի ցանկություն ու հետաքրքրություն, ապա կարող է նաև ինքնակրթությամբ լրացնել իր գիտելիքները։ Սովորում եմ միջազգային հարաբերությունների հանրային կառավարման ֆակուլտետում, սա մասնագիտություն է, որն ինձ օգնում է կյանքում, բայց եկավ մի ժամանակ, որ ես հասկացա, որ իմը, ինձ հարազատը արվեստն է։                                                                                                      – Վերջին ժամանակներս ձեր ինստագրամյան էջում պարբերաբար տեղադրում եք հայտնի մարդկանց նկարներ, ովքեր նաև անմասն չեն մնում իրենց արձագանքներով։ Ինչպիսի՞ արձագանքներ են լինում և ինչ եք կարծում սոցիալական կայքերը որպես հարթակ,ծառայու՞մ են։                                                                                                                                           -Տեղին հարց է, նախ ասեմ, որ ես չեմ նկարում ինստագրամում ավել հետևորդներ ունենալու կամ դրանով զարմացնելու ու աչքի ընկնելու համար։ Ես նկարում ոչ բոլոր հայտնի արտիստներին, նկարում եմ նրանց, ովքեր ինձ ոգեշնչում են, թե արտաքնապես, թե իրենց գործով ու ներքին աուրայով։ Բնականաբար շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են, արձագանքում են, դրանով ոգևորում ու ոգեշնչում, քանի որ մեկ աշխատանքը իրենից շատ բան է պահանջում։ Պատահել է, որ օրերով սենյակից դուրս չեմ եկել։ (խոստովանող ժպիտ)Դրա համար պետք է տրամադրություն, ներքին վիճակ ու էներգիա։ Նկարել եմ շատ մարդկանց՝ Իվետա Մուկուչյան,Սիրուշո, Հայկո, հայտնի բլոգերներ։ Իհարկե շատ հաճելի է, երբ նրանք իրենց հերթին գնահատում ու արձագանքում են։                                                                                               – Ինչը՞ կամ ո՞վ կարող է նկարչուհուն ոգեշնչել, մոտիվացնել։                                                                       – Իրականում շատ կարևոր է, որ արածդ հասկանում են, այսինքն տեղ է հասնում, մարդկանց անկեղծ մեկնաբանությունները, դրական արձագանքները նպաստում են հաջորդ աշխատանքի ավելի լավը լինելուն։ Սկսում ես  քիչ-քիչ,քայլ առ քայլ կատարելագործվել, սա թերևս ամենամոտիվացնող ուժն է։ Պետք է առանձնացնեմ Հայկոյի երաժշտությունը, նրա երգերի տակ շատ նկարներ են ծնվել և շատ երգեր իրենց հետքը թողել են։ ( Ջերմ ժպիտ)                                                                                                                                       –Ասում են նկարչությունը կյանքի հայելին է, այն արտացոլում է կյանքն, ինչպես կա, իսկ ինչ է ձեզ համար։                                                                                                                                                                        – Կլինեմ կարճ. հենց կյանքն է, ամպագոռգոռ  բաներ չեմ ասի, բայց ես կիսատ կլինեի, եթե չլինեի նկարչության մեջ։                                                                                                                            – Ի՞նչ է պակասում Հայաստանին  երջանիկ լինելու համար։                                                                                             – Սեր և ժպիտ։ Սերը քաղաքի նկատմամաբ, սերը Երևանյան կոլորիտի և մարդկանց նկատմամբ։                                                                                                                                                                      – Իսկ ձե՞զ։                                                                                                                                                                               –Երևի ռիթմեր, որոնք ես փորձում եմ ստեղծել, կյանքի ռիթմեր

24740575_1477718645678228_1435658855_n 24740598_1477718859011540_276935950_n 24726477_1477719675678125_1624208441_n 24740617_1477720032344756_2072879679_n 24740417_1477720252344734_1948540977_n 24740663_1477721092344650_1185983657_n 24740439_1477720885678004_1905171186_n 24824611_1477720639011362_1501849672_n 24726799_1477721322344627_683438168_n 24740552_1477721659011260_1802675222_n 24726924_1477721845677908_616417927_n 24740785_1477722062344553_1052153708_n 24581352_1477722265677866_1827105385_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ