25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թինա Կանդելակիի թեթեւ ձեռքով

Ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքը եթեր կհեռարձակի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է իր, Անգլիայի Պրեմիեր-լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին:

«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Հենրիխի մասին նյութ պատրաստել: Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Հենրիխի քրոջը՝ Մոնիկային և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նկարահանումների կազմակերպման և օժանդակության համար»,- ասել են  «Матч ТВ»-ի հաղորդավարները:

«Միխայիլն ու Նոբելը պատրաստել են բացառիկ և զգացմունքային նյութ՝ 21-րդ դարում ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին: Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել և մենք ցանկանում ենք նրա պատմությունը ձեզ ներկայացնել»,- կարծիք է հայտնել հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ