25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի. Քրիստոսի խոստումը

Բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։ Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։

Արդ, ձեր մտքում դրեք սա. նախօրոք մի՛ մտահոգվեք պատասխան տալու համար, քանզի ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից ու ազգականներից, բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ Եւ պիտի ատվեք բոլորից իմ անվան համար։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները»։

Ղուկաս 21:12-19

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ