29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի ձիերը մասսայաբար ինքնասպան են լինում. Հրապարակ

6-50

Բնապահպանության նախարարությունը վերջին տա­րիներին բյուջետային եւ դրամաշնորհային միջոցներով իր ենթակայության տակ գործող հատուկ պահպանվող տարածքների համար ձիեր եւ ամենագնաց մեքենաներ է ձեռք բերել: Մենք հետաքրքրվեցինք, թե երբ, որ պարկի համար ինչ քանակությամբ ձի եւ մեքենա է ձեռք բերվել, ինչ միջոցներով, եւ դրանց որ մասն է այսօր ծառայում նպատակին: Տեղեկություն էինք ստացել, որ, օրինակ, ձիերի մի մասը ժամանակի ընթացք­ում յուրացվել է:

Բնապահպանության նախարարության աշխատակազմից հայտնեցին, որ ԲՆ կողմից բյուջտա- յին միջոցներով «Շիկահող պետա­կան արգելոց» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Զանգեզուր կենսոլորտային համա­լիր» ՊՈԱԿ) համար 2006 թվականին ձեռք են բերվել ՈւԱԶ 374102 (3 մլն. 985 հազար դրամ), 2007 թվակա­նին՝ ԳԱԶ 33081-50 (6 մլն. 700 հա­զար դրամ) ավտոմեքենաներ, որոնք շահագործվում են: Բյուջեի հաշվին Խոսրովի անտառի համար էլ 2008 թվականին ձեռք է բերվել 1 հատ ՈւԱԶ (5 լն. 945 հազար դրամ), 2009 թվականին՝ 2 հատ ՈւԱԶ (10 մլն. 120 հազար դրամ) եւ 1 հատ ԳԱԶ-66 (6 մլն. 680 հազար դրամ) ավտոմեքե­նա:

ՈւԱԶ ավտոմեքենաներից մեկը դուրս է բերվել շահագործումից, իսկ մյուսները շահագործվում են: 2006- ին բյուջետային միջոցներով գնվել է նաեւ 6 ձի (750 հազար դրամ), որոնք այս տարիների ընթացքում սատ­կել են տարբեր հիվանդությունների պատճառով: Այնուհետեւ՝ 2013-2014 թվականներին դրամաշնորհային միջոցներով ձեռք է բերվել 18 ձի (5 մլն. 400 հազար դրամ), որոնք բազմացել են, եւ ներկայում առկա է 25 ձի: Նախարարությունը ձիեր եւ մեքենաներ ձեռք է բերել նաեւ դրամաշնորհային միջոցներով:

Մասնավորապես՝ բնապահպանության նախարարության ԾԻԳ-ի կողմից դրամաշնորհա­յին միջոցներով 2007-ին «Սեւան» ազգային պարկի համար ձեռք է բերվել 5 հատ ՎԱԶ-21214 (յուրաքանչյուրը՝ 4 մլն. 140 հազար դրամ) եւ 1 հատ ՈւԱԶ-3163 (9 մլն. 430 հազար դրամ) մակնիշի ավտոմեքենա, որոնք շահագործվում են: Նույն դրամաշնորհային միջոցներով 2007 թվականին «Դիլիջան» ազգային պարկի համար ձեռք են բերվել 4 հատ ՎԱԶ-21214 (յուրաքանչյուրը՝ 4 մլն. 140 հազար դրամ), 1 հատ ՈւԱԶ-33036 (5 մլն. 743 հազար դրամ), 1 հատ ՈւԱԶ-3163 (9 մլն. 436 հազար դրամ), 1 հատ ԳԱԶ-66 AOS (հրշեջ) (27 մլն. 318 հազար դրամ) մակնիշի ավտոմեքենա եւ 17 հատ ձի (յուրաքանչյուրը՝ 528 հազար դրամ): Բոլոր ավտոմեքենաները շահագործվում են, իսկ ձիերից առկա է 8-ը, մյուս 9-ը սատկել են տարբեր հիվանդությունների պատճառով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ