23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով դու, իմ սիրելի պահապան հրեշտակ

Ո՛վ դու, իմ սիրելի պահապան հրեշտակ. Գոհանում եմ Աստծուց, որ մեղավորիս խնամքը հանձնեց քո հոգատարությունը: Շնորհակալ եմ քեզ, որ միշտ ինձ հետ ես, շնորհակալ եմ քո ցուցաբերած բարության համար: Դո՛ւ, որ միշտ տեսնում ես մեր երկնավոր Հոր երեսը, և ամեն օր իմ աղոթքը հասցնում ես Նրան, օգնիր ինձ, հուշիր, ուղղիր ինձ, որ իմ մոռացկոտ միտքը չշեղվի իմ Տիրոջ խոսքից: Ցույց տուր ինձ, թե որտեղ է Աստծո կամքը և որտեղ է իմ կամքը, որ ես չսխալվեմ:

Նախապես ցույց տուր ինձ սատանայի խարդավանքը, որ չընկնեմ, իսկ ընկնելիս արագ վեր կենամ: Ո՛վ դու, իմ Տիրոջ հրեշտակ, որ կարգվեցիր ինձ պահպանելու միայն Աստծո գթության շնորհիվ, ոչ թե իմ արժանիքների, օգնի՛ր ինձ վարձահատույց լինել իմ Տիրոջը` չմեղանչելով Աստծո և մարդկանց առջև: Օգնի՛ր ինձ խաղաղ ապրել Աստծու հետ, իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, 
որին պարտական եմ կյանքս, հոգիս, և սիրտս: Պարգևի՛ր ինձ խաղաղ գիշեր, իմ Տիրոջ կամքի համաձայն:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ