25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է ապաշխարությունը. եթե առաջ չգնանք, կկորչենք

Ինչ է ապաշխարությունը: Դա պտուղ տալ է: Սերմը պիտի պտղաբեր լինի, ծառը պիտի պտղաբեր լինի, թե չէ անպտուղ ճյուղերը կտրվում աստիճանաբար չորանում են ու նետվում կրակի մեջ: Երբ Տեր Հիսուսին հարցրեցին մարդկանց մի խմբի մահվան մասին, ինքն ասեց, կարծում եք իրենք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում ապրող բոլոր մարդի՞կ, բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք: Տեսնու՞մ եք ինչ խիստ զգուշացում է: Ու այստեղ հարց է առաջանում:

Այդ ապաշխարհությունն ի՞նչ բան է: Դա զղջումը չէ ինչպես ոմանք կարող են կարծել, այլ շատ ավելին՝ մի ամբողջ կյանքի գործ, պտղաբերություն: Տեր Հիսուսն իր այդ խոսքերից հետո շարունակում է՝ անպտուղ թզենու օրինակով ցույց տալով, որ պիտի պտուղ տանք (Ղկ. 13):

Ու որոշ ժամանակից հետո, կտրվում են այն ծառերը, որոնք պտուղ չեն տալիս ու չոր են, որպեսզի հողը չզբաղեցնեն: Մեզանից ամեն մեկը պիտի հարցնի իրեն, արդյո՞ք ես այսօր ավելի պտղաբեր եմ, քան թե երեկ: Եթե առաջ չգնանք, կկորչենք:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ