20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանձնարարվել է նախապատրաստվել կանխատեսված ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների և համատիրությունների աշխատակիցներին։

«Եվս մեկ անգամ եղեք տեղերում և համոզվեք, որ բոլոր օղակները լիարժեք պատրաստ են ձնամաքրման աշխատանքներին: Տնտեսվարողներին ևս հիշեցրեք իրենց պարտականությունների մասին, որպեսզի ձյան հնարավոր տեղումների ժամանակ կատարեն իրենց պարտավորություններն ու մաքրման աշխատանքներ իրականացնեն հարակից տարածքներում: Տրանսպորտի վարչությունն էլ թող խստորեն հետևի, որ ուղևորափոխադրում կատարող ընկերություններն իրենց շարժակազմերը նախապատրաստած լինեն ձմեռային ռեժիմին և պատշաճ կատարեն իրենց պարտականությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային բոլոր օջախներում լիարժեք շահագործվում են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերոնշյալ հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ