19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սեպտեմբերի 23-ին ուժերը կչափեն 521 թեկնածուներ

Սեպտեմբերի 23-ին հանրապետությանն 7  մարզերի` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Շիրակի եւ Տավուշի  318 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին կհետեւեն 15 տեղական եւ 20 միջազգային դիտորդական կազմակերպություններ: Այսօր այս մասին լրագրողներին տեղփկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, նրա խոսքով, ավարտին են մոտենում: Քվեաթերթիկներն արդեն տպագրված ենեւ վաղը  կառաքվեն ընտրատարածքներ:

Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում հիշյալ մարզերի 262, ավագանու ընտրություններ` 281 համայնքներում: Համայնքի ընտրությունների համար կպայքարեն ընդհանուր առմամբ  521 թեկնածու: Սահմանված ժամկետում առաջադրված 699 թեկնածուներից ինքնաբացարկ են ներկայացրել 177-ը:

Ինչ վերաբերվում է առաջադրված թեկնածուների կուսակցական պատկանելությանը, ԿԸՀ նախագահի խոսքով, նրանցից  285-ն անկուսակցական են, 282-ը` “Հանրապետական”, 87-ը` “Բարգավաճ Հայաստան”-ի, 27-ը` “Դաշնակցության” եւ  8-ը` Օրինաց երկրի ներկայացուցիչ: “Ժառանգություն”-ը  եւ ՀՀՇ-ն ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն մեկական թեկնածուով:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է նաեւ ՏԻմ ընտրությունների առաջին փուլին, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 9-ին հանրապետության հինգ մարզերում ` Արարատում, Արմավիրում, Լոռիում ,  Շիրակումի եւ Սյունիքում:

379 համայնքներից 84 գյուղական եւ 18 քաղաքային համայնքներում  ընտրությունների արդյունքներով նոր համայնքի ղեկավարներ ընտրվեցին:  ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ, ընտրված 379 համայնքի ղեկավարներից 95-ը անկուսակցական են, 238-ը՝ “Հանրապետական”, 9-ը “Օրինաց երկրի”, 21-ը` “Բարգավաճ Հայաստանի”, 16-ը` “Դաշնակցության” ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկել են Գետափնյա և Հնաբերդ համայնքների թեկնածուները: Առաջինի դեպքում գործը վարույթ է ընդունվել, կատարվել է վերահաշվարկ, սակայն ընտրությունների արդյունքներն անփոփոխ են մնացել, իսկ մյուս դեպքում` դատարանը քննում է գործը վարույթ ընդունելու հարցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ