25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը հաղթել է արագ շախմատի թիմային-անհատական առաջնությունում

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության ընթացքին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Արդեն ավանդական դարձած առաջնությանն այս անգամ մասնակցել են Երևանի 9 և մարզային 8 տարածքային կազմակերպությունների թիմեր: Թիմային պայքարում հաղթողի գավաթին է արժանացել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը հաջորդաբար գրավել են ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն տարածքային կազմակերպությունների թիմերը: Հաղթող թիմերին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:  

Պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով են պարգևատրվել նաև մրցաշարի անհատական առաջնության մասնակիցները, ինչպես նաև միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցած տարեց տղամարդ և կին մասնակիցները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ