14 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

«Մեր երեխաները չպետք է մեռնեն Ղարաբաղի համար»

Без названия (1)

«Ադրբեջանի որոշ շրջաններում ոստիկանությունն է իրականացնում զինվորական հավաքները: Համացանցում ժամանակ առ ժամանակ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանությունը փողոցներից բռնի ուժով բերման ենթարկում երիտասարդ տղաներին և ուղարկում բանակ: Իհարկե ոստիկանների գործողությունները հանդիպում են երիտասարդների և նրանց ծնողների դիմադրությանը: Բախման ժամանակ ծնողներից շատերը վանկարկում են «Մեր երեխաները չպետք է մեռնեն Ղարաբաղի համար» , «Դուք պաշտպանեք ձեր Ղարաբաղը» և այլ արտահայտություններ: Միևնույնն է երիտասարդների մեծ մասը բռնի ուժով գնում են ծառայության:

Այս մեթոդը ավելի շատ տարածված է Ադրբեջանի հեռավոր շրջաններում, որտեղ գյուղացիները իրենց տղաներին ամեն գնով փորձում են ազատել բանակից, մի մասին հիվանդության պատճառով, մյուս մասին էլ դուրս են հանում երկրի սահամներից: Երկրից դուրս եկած երիտասարդների մեծ մասն էլ անդամագրվում են ահաբեկչական խմբավորումների կազմում:

Իրավիճակը այնպես է լարվել, որ շրջանների ոստիկանապետերն են անգամ այս մասին բարձրաձայնում: Ճիշտ է նրանք ներկայացնում են իբր ոստիկանության կատարած ճիշտ դաստիարակչական գործողությունները, ինչից հետո իբր չծառայել ցանկացող երիտասարդների մեծ մասը ինքնակամ գնում է առաջնագիծ, սակայն տարածված տեսանյութերի մեջ պարզ երևում է, թե իրականում ինչպես են «դաստիարակում» ոստիկանները և ինչպես են «իրենց ցանկությամբ» բանակ գնում երիտասարդ ադրբեջանցիները»:

Աշոտ Ասատրյանի գրառումը:

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ