20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պետություն ա, կարող ա միամիտ բարձրանա աշխատավարձը»

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց տուգանքը վճարելու համար ժամկետ սահմանել, օրինակ, 6 ամիս:

«Երկրորդ, պետություն ա, կարող ա միամիտ բարձրանա աշխատավարձը: Աստված ոչ անի, բայց բարձրացավ, ի՞նչ եք անելու»,- հեգնեց պատգամավորը:

Պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ հասկանում է մտահոգությունը, բայց օրենքը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելը պատգամավոր Կորյուն Նահապետյանի առաջարկն է եղել:

«Ինչ վերաբերում է գումարին, ապա կարծում եմ՝ էն մարդը, որը սպասում է այս օրենքին, կունենա այդ 3 մլն 600 հազար դրամը»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը:

Իսկ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը հարակից զեկուցող Կարինե Աճեմյանը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ են ստացել «Ելք» խմբակցությունից: Առաջարկները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, ընդունելի են, սակայն, այս նախագծին չեն վերաբերում: Կարինե Աճեմյանն ընդդիմադիր խմբակցությանն առաջարկեց առանձին օրինագծով հանդես գալ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այնուամենայնիվ առաջարկեց գումարը վճարելու համար ժամկետ տրամադրել ծառայությունից խուսափած այն անձանց, որոնք տվյալ պահին այդքան գումար չունեն: ՀՀԿ-ական գեներալ Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց՝ պետք է ինչ-որ բան մտածել այն քաղաքացիների համար, որոնք խուսափել են ծառայությունից, վերադարձել Հայաստան, սակայն, գումար չունեն վճարելու:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ