16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրիստոսի սերը թվաբանությամբ կամ մարդկային տրամաբանութմաբ բացատրել հնարավոր չէ

«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լերան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին» (Մատ. 18:12-14)

Կորած ոչխարի առակը երբեմն մտածել է տալիս՝ ճի՞շտ է արդյոք 99-ին վտանգել մեկ կորած ոչխարի համար։ Գուցե ավելի ճիշտ է մեկին զոհե՞լ, մյուսների փրկության համար։

Պարզապես շատ կարևոր է հասկանալ, որ Քրիստոսի սերը թվաբանությամբ կամ մարդկային տրամաբանութմաբ բացատրել հանարավոր չէ։ Այստեղ միավորը պարզապես 1 թիվը չէ։ Այդ մեկը ոչ միայն 99-ը դարձնում է 100, այլ կարող է ավելին արժենալ քան 99-ը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն այդ կորած մեկին, այլ մնացած 99–ից յուրաքանչյուրը ունի նույն հնարավորությունը։

Ամեն մարդ անհատականություն է ու միակն՝ Աստծո համար։ Ահա սրանով է նաև փաստվում Բարի Հովվի սերը մեր հանդեպ և սկսվում կորածներիս սերն Աստծո հանդեպ։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ