25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փրկարար Ձեռքդ արագացրու կորուստների մեջ գերվածիս մեկնել

Բայց փրկարար Ձեռքդ արագացըրո՛ւ կորուստների մեջ գերվածիս մեկնել, ամենապարգև զորությամբդ անճառ, որպեսզի Քեզնից օգնություն առած՝ դժոխքի դռնից կրկի՛ն ետ դառնամ, որպեսզի արդեն վտանգների դեմ նախապես պատրաստ հանդերձանքներով, իսպա՛ռ ազատվեմ այդ պատիժներից, թո՛ղ այդ ամենը, ապագայի ողջ դիպվածնե՛րն եկող՝ մտքի՛ տեսիլով ճանաչեմ միայն, բավականանամ այդ տագնապների ու տանջանքների եկյուղը կրել լո՛կ իմացությամբ՝ բայց զերծ մնալով Քո բարի՛ Կամքով, և չմատնվե՛մ այն առյուծների կորյուններին, որ՝ խնդրում են Քեզնից՝ ինձ իրե՛նց հանձնել որպես կերակուր, և կամ որ ծախես գազանությանը նրանց ատամանց, որպեսզի այստեղ որովայնն իրենց լցնեն մահերով, և ինձ մեղքերով այդպես պարարված՝ ա՛յն կողմ նետելով, այնտեղ, որտեղ որ մնացած բոլոր մթերումներն են պահվում՝ հավիտյան մի ծախվածությամբ, որ ապա ողջն այդ՝ հալե՛ն կրակով: Սակայն Դո՛ւ միայն Կարող Ես կորզել սատակման ժամից դեպի կյանքի մեջ և երանության, Դո՛ւ, ամենայնի՛ ապավինություն, Լույսի՛ Թագավոր, Տե՛ր Հիսուս Քրիստոս, Օրհնյա՜լդ հավիտյան: Ամե՛ն:

Գրաբարից փոխադրեց Մաքսիմ Ոսկանյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ