20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարապետյանների ֆինանսավորմամբ

Կարեն և Սամվել Կարապետյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ լույս է տեսել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի երկերի ընտրանին: “Անցած 20 տարիներին մեր երկրում գրահրատարակչությունը բավական լուրջ խնդիրների առջև է կանգնել: Իսկ հայ դասականների ստեղծագործությունները ցավալիորեն չափազանց քիչ են վերահրատարակվել, եթե ավելի խիստ չարտահայտվենք:

Այդ բացը հնարավորինս լրացնելու նպատակ ունի Սամվել և Կարեն Կարապետյանների նախաձեռնությունը՝ ընթերցողի սեղանին դնել մեր գրականության հսկաների ստեղծագործությունները”, այսօր կայացած շնորհանդեսին նշեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ հավելելով, որ “Կարապետյանները չափազանց կարևորում են մեր համազգային արժեքների փայփայումը, փոխանցումը սերունդներին և վերջիններիս դաստիարակումը այդ արժեքներով, այդ թվում՝ գրականության միջոցով”:

Ճաղարյանը տեղեկացրեց, որ ժողովածուի որոշակի քանակ ուղարկվել է Ջավախք, անվճար օրինակներ են տրամադրվելու Հայաստանի, Արցախի գրադարաններին, բանասիրական ֆակուլտետ ունեցող բուհերին:

Տերյանական շքեղ պոեզիային անդրադարձան և Կարապետյանների ընտանիքի նման նախաձեռնությունները շնորհակալության արժանի գնահատեցին ժողովածուի խմբագիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, “Վահան Տերյան” մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին-Տերյանը, ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանը:

Միջոցառումն ամբողջացավ գեղարվեստական մասով: Տերյանական հիասքանչ պոեզիայի նմուշներ ներկայացրեցին դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, երգչուհի, Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Ջուլիետա Ալեքսանյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

Տեղեկացնում են “Տաշիր” բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ