19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը Հայաստանի սիրուհին է և կարող է ազատ ֆռֆռալ ում հետ կուզի

Այն, որ ռուսական վերլուծական միտքը, որոշ բացառություններով, մեղմ ասած, առանձնապես չի փայլել, վաղուց պարզ է, ինչն առավել ակնբախ երևաց վերջին շրջանում ռուսական ալիքներով ծավալված քննարկումների ժամանակ: Դրանք, իհարկե, դժվար է քննարկում կամ վերլուծություն անվանել, քանզի դիլետանտիզմը շատ էր: Ռուս վերլուծաբանների ու չինովնիկների լավագույն փաստարկը գորգոռոցն է, ուռա-պատրիոտիզմը, իսկ լավագույն վերլուծությունը՛ համաշխարհային դավադրությունը սեփական երկրի դեմ: Համոզված եմ, եթե նման իրավիճակ լիներ ԱՄՆ-ում, ամերիկացի վերլուծաբանները կսկսեին պատճառներն ու խնդիրները վերհանել, հասկանալ, թե որտեղ է իրենց կառավարությունը սխալվել: Դրա համար էլ, ԱՄՆ-ն գլոբալ լիդեր է, իսկ Ռուսաստանը, ունենալով մի մայրցամաքի չափ տարածք, գրեթե հայտնվել է քաղաքական աուտսայդերի դերում:

Բայց… սա չէ ամենաէականը. ով էր ՀՀ իշխանությանը պարտադրում մեր բոլոր ռազմավարական՝ կենսական ու գոյապահպանական շահերի խնդիրները հանձնել Ռուսաստանի տնօրինությանը: Նույնիսկ քաղաքականության մեջ ասեղ թելելու նշանակության հարցերը ռուսների հետ պետք է լուծվեն: Այստեղից էլ նման իրավիճակը դառնում է օբյեկտիվ, որորվհետև մարդիկ չեն պատկերացնում, որ այսքանից հետո Հայաստանը կարող է կամ պետք է ունենա ինքնուրույնություն:

Հետևաբար, մենք իսկապես սեքյուրիթիզացիայի (գործընթաց, երբ հանրությունը կամ իշխանությունը որոշում է, թե որ հարցն է անվտանգության հարց և տարանջատում այն զուտ քաղաքականից) խնդիր ունենք, և պետք է որոշել, թե էլ որտեղից է անվտանգության սպառնալիք հասնում մեզ:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես, ապա եթե համարվում էր, որ Ռուսաստանն առանց Ուկրաինայի կայսրություն չէ, ապա ես կարծում եմ, որ Ռուսաստանն առանց Հայաստանի գերտերություն էլ չէ: Բոլոր գերտերությունները կերազեին Հայաստանի նման այդքան կապված դաշնակից ունենալ, և սա առանց էմոցիաների: Բացի այդ՛ Հայաստանն այսօր Ռուսաստանի համար ունի ոչ միայն անվտանգության ընդլայնման, այլև խորացման նշանակություն, իսկ Հարավային Կովկասն էլ վերջինի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է:

Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կփակվի նրա վերջին ամենաիրական պատվարը աշխարհաքաղաքական տարածությունում, որի միջոցով դեռևս կարողանում է դուրս գալ սեփական ազգային շրջանակներից և գլոբալ, կամ, առնվազն, ռեգիոնալ ազդեցություն տարածել:

Վերջապես, Հայաստանին փնտրողներ էլի կան, և այլ դաշինքների կամ գերտերությունների միանալ մեզ համար շատ ավելի հեշտ է, քան Ռուսաստանի, այն պարզ պատճառով, որ Հայաստանի հետ հարաբերություն հաստատելուց որևէ մեկը չի մտածի, թե դա կարող է ազդել իր ինքնիշխանության կամ ազդեցության վրա, ինչը չի բացառվում ՌԴ հետ հարաբերությունների դեպքում: Այնպես որ՛ ռուսները օետք է լավ մտածեն, երբ փորձում են ամեն անգամ վախեցնել հայերին:

Հ.Գ. Իսկ նա, ով համարում է, որ  «Հայաստանը Ռուսաստանի կինն է, և իրավունք չունի ազատ ման գալ» , ապա ես էլ ասում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի սիրուհին է և կարող է ազատ ֆռֆռալ ում հետ կուզի, եթե, իհարկե, նման գեր ու տարտամ մեկին Հայաստանից բացի սիրող կգտնվի…

Արման Սահակյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ