20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ղարաբաղի հետ կապված՝ մեծ ցնցումներ կլինեն Հայաստանում. մենք ձեռքներս ծալած չենք նստի»

Henaran.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Պարո՛ն Մալխասյան, ընտրություններից արդեն կես տարի է անցել:  Ի՞նչ է անում ՀԱԿ-ը:

-Մենք վարչության անդամներով, ակտիվներով պարբերաբար  լինում ենք կենտրոնական գրասենյակներում, զրուցում ենք, քննարկում ենք: Իհարկե, մենք բոլորովին էլ անտարբերւթյան մեջ չենք հայտնվել, բոլորովին էլ դիտորդ չենք, ելքեր ենք որոնում: Մենք, եթե հիմա փողոցային պայքարի դուրս չենք եկել, չի նշանակում, որ հրաժարվել ենք փողոցային պայքարից, ուղղակի իրավիճակը պիտի տա թելադրի: Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ երբ Ղարաբաղին լուրջ վտանգ է սպառնում, մենք մեր ակտիվ գործողությունները մի քիչ պասիվացնում ենք:

Իսկ հիմա Ղարաբաղին շատ լուջ վտանգ է սպառնում, քանզի հենց Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ լուծումները շատ ցավոտ են լինելու: Իսկ եթե նա այդքանը խոստովանեց, ուրեմն իմացեք, որ գաղտնի են պահում բոլոր բանակցութոնները, դավեր են նյութում Ղարաբաղի շուրջ: Մենք մեռանք ասելով, որ խաղաղության խնդիրը որքան շուտ լուծվի, այնքան լավ, որովհետև մենք որքան թուլանում ենք, այնքան մեզ համար ոչ նպաստավոր լուծում է լինելու: Հայաստանը թուլանվում է  գրեթե ամեն օր: 

Դուք խոսում եք տարածքներ հանձնելուց: Ըստ Ձեզ՝ իշխանությունը կգնա՞ այդ քայլին, չէ՞ որ ոչ մի իշխանության հասարակությունը չի ների այդ քայլը:

-Հասարակությանը դրա համար անընդհատ բթացնում են, երկիրը կառավարում են խաբելով, իրենք ի սկզբանե՝ դեռ Քոչարյանից սկսած ,ուզում էին զոմբիացնել հասարակությանը ու փչացնում են այս ժողովրդին:

Հենց այս պարագայում ո՞րը պիտի արտախորհրդանական ընդդիմության անելիքը լինի, պիտի թո՞ւյլ տաք, որ այդպես շարունակվի: Այսօր ո՞րն է ձեր օրակարգը:

-Որևէ քաղաքական ուժ առանց ժողովրդի ոչնչի չի կարող հասնել, մեր համակիրները, պարզվում է, քիչ են. ժողովուրդը քանի դեռ Արթուր Բաղդասարյանին, Գեղամյանին ընդդիմություն են համարում, «Դաշնակցությանն» ընդդիմություն են համարում, քանի դեռ չենք ձերբազատվել այդ մտածելակերպից, մենք չենք կարող շարժում ձևավորել, որովհետև այնքան են այդ կեղծ ընդդիմադիրներով, իշխանությանը ծախսված ուժերով խաբել, որ այդ թնջուկի մեջ դժվար է թացը չորից տարբերել: Բայց մենք չենք հուսահատվում, չպիտի նահանջենք ու հույսներս կորցնենք, պիտի փողոց դուրս գանք:

Ղարաբաղի հետ կապված՝ մեծ ցնցումներ կլինեն Հայաստանում: Մենք ձեռքներս ծալած չենք նստի, որովհետև բոլոր չարիքների արմատն անտարբերության մեջ է, մենք դա լավ գիտենք:

Ժիրայր Սեֆիլյանի նամակի հիման վրա հեղափոխության ճակատն է ակտիվանում ինչ-որ չափով, նաև Զարուհի Փոստանջյանն է շարունակ խոսում համահայկական ընդվզման մասին, հնարավո՞ր է այս երկուսի կողքին տեսնենք «Կոնգրեսին»:

-«Կոնգրեսի» օրակարգն ու մարտավարությունը որոշ առումներով չեն համընկնում իրենց մարտավարությանը: Տեսեք՝ «Սասնա ծռերի» մեծ մասն իմ ընկերներն են, բայց խնդիրը դրված է չարիքի վարչախումբը տապալել, ռակիրովկա անելով չի, դրանով ոչինչ չի փոխվի: Բայց ճանապարհային քարտեզը մինչև վերջ գնալու չունեն իրենք, իսկ եթե չունեն, ասենք, գնացինք, շենք գրավեցինք, ոստիկաների հետ բախվեցինք, ի՞նչ օգուտ դրանից: Եթե ունեն ճիշտ ծրագիր, պարտադիր պիտի աջակցենք իրենց, բայց եթե կիսատ-պռատ ծրագիր է, ժողովուրդն էլ, կարծում եմ, չի միանա:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ